pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - Անօրգազմիա
Կիրակի, 2016-12-04, 11:12 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Անօրգազմիա

Անօրգազմիան սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Այն հիմնականում պայմանավորված է հոգեբանական գործոններով: Անօրգազմիայի դեպքում սեքսուալ խթանումը առաջացնում է գրգռվածություն, բայց օրգազմ լինում է կամ հազվադեպ, կամ բացակայում է ընդհանրապես: Երբեմն կանանց սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է և նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն առանց օրգազմի: Հաճախ կանանց մոտ անօրգազմիան անհանգստության, անքնության, ներքին լարվածության, գլխացավերի, որովայնի ստորին հատվածի շրջանում ցավի, զուգընկերոջ հետ գերդրդվածության  առաջացման պատճառ է դառնում: Սկզբնական շրջանում նման ախտանիշները ի հայտ են գալիս միայն անմիջապես սեռական ակտից հետո, իսկ հետագայում կարող է առաջացնել նևրոտիկ խանգարումներ կայուն ախտանիշներով: Ի հայտ է գալիս զուգընկերոջ հանդեպ սառնություն, հաճախ են լինում կոնֆլիկտային իրավիճակներ, մինչև անգամ փախուստ սեռական մերձեցումից: Տևական անօրգազմիկ վիճակը հետագայում կարող է առաջացնել փոքր կոնքում կանգային երևույթներ, որն էլ հիմք է հանդիսանում բորբոքային երևույթների համար: Այդ պատճառով անհրաժեշտ է նշված երևույթներից խուսափելու համար ճիշտ ժամանակին դիմել բժիշկ-սեքսոլոգի:

Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ

45