pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - ԳԵՂԵՑԻԿ ԿԱՆԱՅՔ ԿՈՂՄ ԵՆ ԿԱՐՃԱՏԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Կիրակի, 2016-12-04, 7:18 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
ԳԵՂԵՑԻԿ ԿԱՆԱՅՔ ԿՈՂՄ ԵՆ ԿԱՐՃԱՏԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Եթե զույգերից իգական սեռի ներկայացուցիչն շատ ավելի գեղեցիկ է, քան արական սեռի ներկայացուցիչը, նրանց բաժանման հավանականությունը մեծ է։ Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները:

Փորձին մասնակցել է 100 զույգ։ Նրանցից ոմանք ամուսնացած են եղել բոլորովին վերջերս, ոմանք` տարիներ առաջ։ Նրանց լուսանկարել եւ գնահատել են՝ հաշվի առնելով գեղեցկության չափը: 

Պարզվել է, որ եթե կինն ավելի գեղեցիկ է, քան տղամարդը, նրանց հարաբերությունները շարունակվել են ընդամենը մի քանի ամիս։ 
"Ստացվում է, որ հենց կինն է որոշում շարունակել հարաբերությունները, թե ոչ։ Իսկ գրավիչ կանայք ընդհանրապես գերադասում են կարճատեւ հարաբերություններ”,-ասել է գիտնականներից մեկը:

Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ

300