pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - Գեղեցկություն
Կիրակի, 2016-12-04, 9:25 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,

Ըստ իմաստի  (314)

Կյանք (26)             Ծնողներ և երեխաներ (7)        Երջանկույուն  (33)


Սեր (50)               Մարդիկ (54)                      Կին և Տղամարդ (12)

Ընկերներ (39)         Գեղեցկություն (20)               Ամուսնություն (9)

Իմաստություն (24)   Ժամանակ (15)                    Սխալներ (17)


Գեղեցկություն

Հրապուրանք` անբռնազբոս զգացմունքներ, գրացիա` անբռնազբոս շարժումներ:

Անդրե Մորուա

 

Գեղեցկությունը խաբուսիկ է, բայց` որակով թանկ, եթե դուք աղքատ եք կամ պակաս խելացի:

Քին Խաբբարդ

 

Գեղեցկությունը կանանց հարստությունն է, հարստությունը` տղամարդու գեղեցկությունը:

Կոնստանտին Մելիխան

 

Ամեն ճշմարտություն գեղեցիկ չէ, բայց ամեն գեղեցիկ ճշմարտություն է:

Կոնստանտին Ստանիսլավսկի

 

Նա չէ գեղեցիկը, ում ձեռքերը կամ ոտքերն են գովում, այլ նա, ում ողջը թույլ չի տալիս հիանալ առանձին դետալներով:

Լուցիում Աննեյ Սենեկա

 

Գեղեցկությունն ու իմաստությունը հասարակի մեջ են:

Մաքսիմ Գորկի

 

Կան բարոկկո ոճի մարդիկ. շատ գեղեցիկ դետալներ, բայց ընդհանուրի մեջ` անհամ:

Մարիա Ֆոն Էբեր-Էշենբախ

 

Գեղեցկությունը կյանքի մի քանի տարիների նվեր է:

Օսկար Ուայլդ

 

Գեղանիությունը մարմնի համար նույնն է, ինչ առողջ դատողությունը` խելքի համար:

Ֆրանսուա Լառոշֆուկո

 

Գեղեցկությունը տաղանդից վեր է, նա հասկանալ չի պահանջում:

Օսկար Ուայլդ

 

Ամեն մի իր ունի իրեն բնորոշ գեղեցկությունը, և, եթե այն փոխադրվում է ինչ-որ ուրիշ բանի վրա, դառնում է այլանդակություն։

Լուկիանոս

 

Գեղեցիկը մի այնպիսի բան է, որ վերաբերում է բացառապես ճաշակին։

Կանտ

 

Մի ծաղիկը ավելի լավ է հաղորդում ծաղկի պերճություը, քան հարյուրը։

Կավաբատա

 

Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի, ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը։

Հերդեր

 

Տխրության մեջ էլ գեղեցկություն կա։

Չապլին

 

Հաճախ աչքերը փակում են հենց միայն նրա համար, որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը։

Պոնտիկ

 

Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում։

Էտյեն Ռեյ

 

Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունն իր փայլը հաղորդում է նաև մարմնին։

Սենեկա Կրտսեր

 

Ոչ ամեն գեղեցկություն է սեր ներշնչում, երբեմն այն աչք է շոյում, սակայն սրտեր չի նվաճում։

Սերվանտես

 

Իր գեղեցկությունն ու բուրմունքը չի կորցնում միայն այն ծաղիկը, որը մենք չենք պոկում։

Օլջեր