pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - Հոգեբանություն խառնվածք inqnaspanutyun erjankutyun chaprel txur animast kyanq
Կիրակի, 2016-12-04, 9:20 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Խառնվածքը

Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշում մարդկանց հոդեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը: Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ են հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թթ.), ապա և հռոմեացի ականավոր բծիշկ-բնագետ Կլավդիոս ալենից (մ.թ.ա. 281- 201թթ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: ալենի առաջակրած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ ՙնյութերի՚ համաչափությամբ: 
Այդ համաչափության հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.
.   սանգվինիկ (տաքարյուն)
.   ֆլեգմատիկ (սառնարյուն)

.   խոլերիկ (դյուրագրգիռ)
.   մելանխոլիկ (մելամաղձոտ):
Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է, որպես մարդու նյաչդային համակարգի տիպի հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնողհատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը: Այդ հատկություններն են.
.   զգայունությունը
.   ռեակտիվականությունը
.   ակտիվությունը
.   ռեակտիվականության և ակտիվության փոխհարաբերությունը
.   գործողությունների տեմպը
.   ճկունությունը կամ կոշտությունը:
Ցանկացած  խառնվածքի դրսևորուները բավականին բազմազն են և արտահայտվում են ոչ միայն՝ վարքի մեջ, այլև մարդու ճանաչողական գործունեության և հուզական ոլորտի մեջ: Բոլոր խառնվածքների տիպերն ունեն իրենց հոգեբանական բնութագրերը:
Սանգվինիկ: Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարշռությունը  դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն  բարձր բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկները բանակում կարող են լինել գերազանց հրամանատարներ:
Խոլերիկ: Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր,  վարքի ճկունությունը  թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է  և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը  հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Բանակային ծառայության անցնելիս խոլերիկները շատ լավ են կատարում այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են արագություն և ճարպկություն: Օրինակ, հատուկ զինվորներից շատերը, սովորաբար, խոլերիկներ են:
Ֆլեգմատիկ: Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Դանդաղաշարժ է, տեմպը ևս դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի,  նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումները: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությունը՝ ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի: Բանակում, սովորաբար, ֆլեգմատիկները անփոխարինելի են մեծ համբերություն պահանջող գործողւոթյունների մեջ, օրինակ, նրանք արտակարգ դիպուկահարներ են:
Մելանխոլիկ: Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ  են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի:
Նկարագրված խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում ՙմաքուր՚ տեսքով: Այդ իմաստով կարող ենք խոսել որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի՝ իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: Օրինակ, եթե մենք ասում ենք ինչ որ մեկը մելանխոլիկ է, ապա  նկատի ունենք, որ տվյալ մարդու մոտ գերակշռում են այդ խառնվածքի տիպի հատկությունները, միաժամանակ նա օժտված է և՜ խոլերիկի, և՜ սանգվինիկի, և՜ ֆլեգմատիկի հատկություններով, որոնք այդպես վառ չեն արտահայտվում նրա վարքում: Չկա լավ կամ վատ խառնվածք և միայն խառնվաքի հիման վրա չի կարելի եզրակացություններ կատարել մարդու մասին: Երբ փոչձում ենք գնահատել մարգուն, բացահայտել նրա հոգեբանական բնութագիրը, ապա անպայման խառնվածքի հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզել նրա անձնային ուղղվածությունը, բնավորության կայուն գծերը, մտավոր զարգացածության մակարդակը, բարոյական որակները: Հաշվի առնելով այս ամենը՝ հմուտ հրամանատարը երբեք չի շտապի եզրակացություններ անել այս կամ այն զինվորի մասին, առավել ևս բարձրաձայն չի արտահայտի իր դեռևս չհիմնավորված կարծիքը:
Եթե զինվորը պատկանում է մելանխոլիկ խառնվածքի տիպին, ապա դա առաջին հերթին նշանակում է, որ նա ունի բարձր զգայունություն: ԵՎ նման զինվորի նկատմամբ հնչած թեկուզ և անմեղ կատակը ընկալվում է, որպես վիրավորանք: Եթե մարդու խառնվածքը բնածին է, ապա բնավորությունը ձևավորվում է կյանքի ընթացքում: Մարդու բնավորությունը (հունարեն charakter - կնիք) նրա անհատական հոգեկան հատկությունների համագումարն է, որն արտահայտվում է նրա գործնեությամբ և վարքի ձևերով: 
Բնավորությունը միշտ արտահայտվում է գործունեության, արտաքին միջավայրի նկատմամբ մարդու ունեցած վերաբերմունքի մեջ:

Վերադառնալ Հոգեբանություն

Կիսվեք ընկերների հետ

87