Ինչու են փոքր կրծքերը անհանգստություն պատճառում շատ երիտասարդ աղջիկների



Իրականում կնոջ սեքսուալությունը բազմատարր ու բազմակողմանի է, որը ոչ մի դեպքում չի սահմանափակվում մարմնի առանձին մասերի չափերով: Կնոջ սեքսուալության կարևոր բաղադրատարրերից են` սեռային ինքնագիտակցությունը, սեռադերային վարքը, հակառակ սեռի հետ հաղորդակցման ունակությունը, սեռազգայնությունը, սեռահուզային վերապրումների կարողությունը: Ուստի եթե կինն ուզում է լիարժեք զարգացնել իր սեքսուալության լայն հնարավորությունները, նա պետք է համակողմանի պատկերացում ունենա սեքսուալության և հատկապես կնոջ սեքսուալության վերաբերյալ: