pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - Ինքնասպանություն 2 Հոգեբանություն inqnaspanutyun erjankutyun chaprel txur animast kyanq
Կիրակի, 2016-12-04, 11:10 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,

Ինքնասպանություն

"Թերևս չկա մի մտածող մարդ, ով իր կյանքում երբևէ մտածած չլինի ինքնասպանության մասին ”:
Ու. Ջեյմս

"Զգում էի և’ տագնապ, և’ հույս, և’ աներևակայելի խաղաղություն, աներևակայելի հանգստություն, որ շուտով այս ամենը կվերջանա, նաև վախ, որ այս ամենը էլ չի լինի”,-ասում էինքնասպանության 3 փորձ կատարած 20-ամյա Գայանեն (անունը փոխած է):

Պաշտոնական վիճակագրությամբ` ամեն տարի ինքնասպան է լինում միլիոն մարդ, այդ թվում` 280.000 չինացի, 60.000 ռուս, 30.000 ամերիկացի, 20.000 ֆրանսիացի:
Ինքնասպանության պաշտոնական վիճակագրությունն էականորեն տարբերվում է ինքնասպանության իրական թվերից, քանի որ այն ներառում է միայն ինքնասպանության բացահայտ դեպքերը: Իրականում ինքնասպանության դեպքերը 4 անգամ ավելի են:Դատական փորձագետների կարծիքով` այսպես կոչված "դժբախտ պատահարներից”,ճանապարհատրանսպորտային վթարներից, դեղերի գերդոզավորումից մահերի մեծամասնությունն իրականում ինքնասպանություններ են:
Ոչ մի մարմին չի գրանցում ինքնասպանության անհաջող դեպքերը, որոնց թիվը տարբեր գնահատումներով 10-20 անգամ ավելի է, քան ավարտված ինքնասպանություններինը:

Ինքնասպանության հիմքում ընկած է անձի կոնֆլիկտը արտաքին աշխարհի հետ: Տեղի է ունենում իրականության և այդ մարդու արժեքային համակարգի բախում, որը մեծ է իր էներգետիկայով: Այն սովորական կոնֆլիկտ չէ. այդ ժամանակ մարդու մոտ շատ բարդ պրոցեսներ են ընթանում, և ինչպես ցանկացած կոնֆլիկտից, այդ կոնֆլիկտից պետք է լուծում գտնել. անձի առանձնահատկությունների հիման վրա անձը որոշում է կայացնում. ինքնասպանությունը այս կոնֆլիկտից դուրս գալու որոշման տարբերակներից մեկն է”,-ասում էհոգեբան Դավիթ Ամիրյանը:

Ավարտված ինքնասպանությունների թիվը տղամարդկանց շրջանում միջինը 4 անգամ ավելի է, քան կանանցը: Տարիքի հետ` 65-85 տարեկանում, այս հարաբերակցությունը մեծանում է 6-9 անգամ: Մյուս կողմից կանայք 4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, բայց ընտրում են ավելի մեղմ տարբերակներ, որոնք հազվադեպ են բերում մահվան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրները, ըստ ինքնասպանության ցուցանիշի, բաժանում է 3 խմբի`
1. ինքնասպանության ցածր մակարդակ ունեցող երկրներ`100.000 բնակչից տարեկան 10 հոգի, որոնց թվում է նաև Հայաստանը` 2,3 տոկոս ցուցանիշով
2. ինքնասպանության միջին մակարդակ ունեցող երկրներ`10-20 հոգի 100.000 բնակչից` ԱՄՆ, Իտալիա, Ավստրալիա
3. ինքնասպանության բարձր և շատ բարձր մակարդակ ունեցող երկրներ`20 հոգուց ավելի 100.000 բնակչից` Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Հունգարիա:

Վերջին տասնամյակին երիտասարդների շրջանում ինքնասպանությունների թիվը 3 անգամ ավելացել է: Ամեն տարի 15-19 տարեկան յուրաքանչյուր 20-րդ դեռահաս ինքնասպանության փորձ է անում: Ռուսաստանը դեռահասների ինքնասպանության քանակով առաջին տեղում է:
Ինքնասպանության հիմնական պատճառներն են` անպատասխան սերը, կոնֆլիկտը ծնողների և հասակակիցների հետ, վախը ապագայի հանդեպ, միայնությունը:

" Պատճառները շատ էին, ամեն ինչ հավաքվել էր: Հիմա ,երբ հետ եմ նայում, թվում է, թե դրանք դիմակայելի դժվարություններ էին: Այստեղ քեզ ինչ-որ բան չի հաջողվում, դու քեզ սպանում ես, ու թվում է` լուծումը գտնում ես: Բայց ոչ մի ապացույց չկա, որ այնտեղ կունենաս ինչ-որ բան փոխելու հնարավորություն”,-ասում է Գայանեն:

Ինքնասպանությունների 60 տոկոսը կատարվում է ամռանը և գարնանը: Հատկապես այս ժամանակաշրջանում է նկատվում բնության գունեղության հակադրությունը ներքին վիճակի անփոփոխության հետ: Ինքնասպանների հիվանդությունը համարվում է դեպրեսիան:Դեպրեսիայով հիվանդների 70 տոկոսը ինքնասպանության հակում ունի, իսկ նրանց 15 տոկոսը իրագործում է այն:

" Հաճախ մարդիկ չգիտեն, որ ինքնասպանությունը մեղք մըն է: Մարդիկ կան, որ կըսեն` իմկյանքս է, ինչն է մեղքը, ես ուրիշին չեմ վնասել: Չէ’, մեղք է այն, որովհետև կյանքը մերը չէ, կյանքը Ատծո նվերն է մեզիԻնքնասպանությունը սպանությունների մեջ ամենամեծ մեղքն է, և եկեղեցին չի կատարում հուղարկավորությունը մեկի, ով ինքնասպան եղած է: Մարդ եթե զղջա իր մեղքին համար, մենք կդավանենք, որ Աստված կներե իր անկեղծ զղջումին համար: Ինքնասպանի թաղումը չեն կատարեր հենց այն բանի համար, որ ինքնասպանը իր մեղքին մեջը կմեռնի”,-ասում է Տեր Տաճատ քահանա Դավիդյանը:

Գոյություն ունեն էթնիկ խմբեր, որոնք հակված են ինքնասպանության. օրինակ ուգրոֆիննական խումբը: Ուդմուրտիայում, Հունգարիայում և Ֆինլանդիայում շատ բարձր է նության ինքնասպամակարդակը:

" 25 քնաբեր դեղահաբ, դրան գումարած տաք լոգանք: Մտածում էի, որ կքնեմ ու թոքերիս մեջ ջուր կլցվի, երկակի ապահովագրություն, որ կմահանամ: Զգացողություն էր, որ այլևս ոչինչ քեզ չի ենթարկվում, ձեռքերդ, ոտքերդ քոնը չեն, դու նույնիսկ ի վիճակի չես աչքերդ բացելու, նույնիսկ ի վիճակի չես ինչ-որ կերպ արձագանքելու արտաքին աշխարհին:
Ես ուզում էի, որ ինձ հանեին ջրից: Զգում էի, որ շուտով իմ թոքերը կլցվեն ջրով, որ ես քնում եմ, որ էլ չեմ լինելու. քնում եմ, բայց ես չեմ ուզում, ուզում եմ վեր կենալ, ուզում եմ շարժվել, ուզում եմ գոռալ. ոչ մի ելք չկար, ու ամբողջ հոգով, ամբողջ սրտով երբևէ կատարած ամենահուզիչ աղոթքն էր.” Խնդրում եմ , Աստված, թող մեկը կոտրի դուռը, խնդրում եմ, խնդրում եմ, բաց արեք”:

Ինքնասպանության փորձից հետո նրանք շատ մեծ կարիք ունեն մասնագետի օժանդակության, հոգեբանի կամ նյարդաբանի հսկողության. շատ կարևոր է ցույց տալ նրանց իրենց խնդիրների լուծման այլընտրանքային ճանապարհը: Եթե ցույց տաս, և իրենք փորձեն դա, երկրորդ անգամ չեն գործի ինքնասապանություն: Իսկ եթե որոշ ժամանակ հետո նրանք չեն գտնում այդ ճանապարհը, կրկնելու վտանգը շատ մեծ է”-ասում է հոգեբանը:

Ինքնասպանության ամենաբարձր ցուցանիշը թմրամոլների, հաշմանդամ մարդկանց, հոգեկան հիվանդների, ինչպես նաև քրոնիկ հարբեցողների մոտ է: Բոլոր ավարտված ինքնասպանությունների 1/3-ը և ինքնասպանության բոլոր փորձերի ¼-ը կատարում են հարբեցողները:
Հասարակական կատակլիզմները անմիջական ազդեցություն ունեն ինքնասպանության քանակի վրա. կենսամակարդակը և ինքնասպանությունների քանակը փոխկապակցված են: Վիճակագրության համաձայն` ինքնասպանություն կատարողների 56 տոկոսը սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ է: Տնտեսական ճգնաժամերը ազդում են ոչ միայն սոցիալական, այլև հոգեկան վիճակի վրա. այս դեպքերում ապագան թվում է ծայրահեղ անորոշ, իսկ ինքնասպանությունը միակ լուծումը:

" Հիշում եմ, երբ դուռը թակեցին, ու ես չարձագանքեցի, անհանգստացան. բա որ հանկարծ չբացեին, միգուցե չբացեին, միգուցե չլինեի: Բայց ես ուրախ եմ, որ այդ օրը բացեցին , և ուրախ եմ, որ իմ ցանկությունը չիրականցավ:
Այս պահին սիրում եմ կյանքը. յուրովի ես գնահատում , երբ ձեռք ես բերում նորը:
Հիմա իմ կյանքում հարաբերական անդորր է, բայց գիտեմ` եթե անգամ փոթորիկներ էլ լինեն, դրանցով է կյանքը գեղեցկանում”,-ասում է Գայանեն:

Հ.Գ. Ըստ կանխատեսումների` 2020 թվականին ինքնասպան կլինի մեկ ու կես միլիոն մարդ:


Վերադառնալ Հոգեբանություն

Կիսվեք ընկերների հետ

57