Հինգշաբթի, 2024-04-25, 8:58 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,

Սերն ամեն արատ յուրահատկություն է կարծում և առաքինության անուն շնորհում։
Մոլիեր

 

Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։
Մորուա

 

…Հիշիր. գին չունեն տեսակցությունները, որոնց օրերը հաշվված են։
Շեքսպիր

 

Ով ի վիճակի է արտահայտվելու, թե ինչպես է ինքը բոցավառվում, նա բռնված է թույլ կրակով։
Պետրարկա

 

Սերը երկյուղի հետ անհամատեղելի է։
Պուբլիլիոս Սիրոս

 

Սերը նման է կարմրուկի` որքան ուշ է գալիս, այնքան վտանգավոր է։
Ջերոլդ

 

Սերը գալիս է ու գնում լուռ։
Ռոլան

 

Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։
Սերվանտես

 

Բոլոր քաղցր դառնություններից չկա առավել քաղցր ոչինչ նրանից, ինչ բուսնում է դժբախտ սիրուց։
Սթիվենսոն

 

Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու։
Ստենդալ

 

Առանց գժտությունների` սերը երկար չի տևում։
Օվիդիոս

 

Ամեն ինչ կարելի է ձեռք բերել մենության մեջ, բացի բնավորությունից։
Ստենդալ

 

Սիրո առաջին նշանն ի հայտ է գալիս, երբ բոլոր այլ զգացմունքների և մարդկային կարիքների պատճառած հաճույքներն ու ցավերը այլևս չեն հուզում։
Ստենդալ

 

Անառիկությունը ժլատության մի տեսակ է` աշխարհում վատթարագույն տեսակը։
Ստենդալ

 

Սերը, այնպիսին, ինչպիսին կա բարձր հասարակության մեջ` պայքարի խաղի սեր է։
Ստենդալ

 

Ոչինչ այնպես չի սպանում «սեր-հաճույքին», ինչպես իսկական «սեր-զգացմունքը»։
Ստենդալ

 

Նուրբ հոգիները սերը քաջալերելու ու մաքրագործելու համար կարիք ունեն անկեղծության։
Ստենդալ

 

Սիրո մեջ երջանիկ մարդիկ ուշադիր տեսք ունեն, այն, ինչ ֆրանսիացու համար կնշանակի` խորապես տխուր։
Ստենդալ

 

Որքան ավելի են դուր գալիս ընդհանրապես, այնքան պակաս են դուր գալիս իսկապես։
Ստենդալ

 

Իսկական սերը հաճախ է մտածել տալիս մահվան մասին, այդ միտքը ծնունդ է առնում ինքնակամորեն, առանց սարսափի, և մահը դառնում է համեմատության ամենասովորական առարկան, այն գինը, որը կարելի է վճարել բազում բաների համար։
Ստենդալ


1-30, 31-50