pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - ՍԵՌԱԿԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Շաբաթ, 2016-12-03, 3:20 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
ՍԵՌԱԿԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Կխաչարի-Մուդրա վարժությունը որպես սերմնահոսությունը կարգավորելու վարժություն, կծանոթանաք վերջում, որ շատ հետաքրքիր է, տպագրվում է առաջին անգամ հայ մամուլում: 
Սեռական անկարողության հարցը, թերևս, ամենամութը, ամենախրթինն է ժամանակակից սեքսաբանության առջև ծառացած հիմանխնդիրների ցանկում: Հարցը հանգամանորեն չի ուսումնասիրված նախ և առաջ մարդու կենսաբանական կառուցվածքի առումով, և դրան նպաստել է այն, որ յուրաքանչյուր անհատ ունի միայն իրեն հատուկ բարոյահոգեբանական խառնվածք, ուստի դժվար է գտնել ընդհանուրը, հավաքականը: Այդ տեսակետից է, ահա, որ հարուստ նյութ է տալիս յոգատերապիան` իր մեջ ներառելով թե մեկ, թե մյուս գործոնները:

Սեռական անկարողությունը լայն առումով սեռազրկումն է` արագ սերմնաժայթքման բնորոշ գծով (նույնիսկ գրկախառնման, մերձեցման մտադրության արթնացման և նման այլ դեպքերում): Սեռազրկումը կարող է լինել մասնակի և լրիվ:

Նկարագրենք հիվանդության մի քանի տիպեր:

1.Մանաչիկ կլայբիա (զգացողական տիպ)- տվյալ անձը սեռական մերձեցմանն սպասում է երկար` տանջալից սպասումներ ունենալով: Նման պարագայում սերմանհեղուկը փողերում կուտակվում է մեծ քանակությամբ և ժայթքում կենակցման առաջին իսկ պահին: Դա կարող է լինել ուշ ամուսնությունից կամ սեռական կապի տևական ընդհատումից:
v
Հիվանդությունը կարող է ի հայտ գալ նաև ամուսինների կամ զուգընկերների ոչ ճիշտ վարքագծից: Դիցուք` կինը կոպտորեն մի կողմ է հրում ամուսնուն, խափանում նորմալ մերձեցումը, և այդ անկողնակռվի ընթացքում, որպես հանգուցալուծում, տեղի է ունենում հանկարծակի սերմանժայթքում: Նման դեպքերում մեծ դեր է խաղում կնոջ կողմից պատասխան զգացողության բացակայությունը: Սա բնութագրվում է որպեսհոգեբանական- սեռական անկարողություն:
Զգացողական տիպի սեռական անկարողունակների համար մեծ նշանակություն ունեն կենակցման տիպի ապահովվումը, լիակատար խաղաղությունը, այսպես ասած կոմֆոռտը` հարմարավետությունը, չշտապելու, կեղծ գործողությունների չդիմելու տրամադրվածությունը: Մերձենալիս հոգեկան հավասարակշռության վերականգնումը, ամոթխածության վերացումը, մարմնական ցուցամոլության հարուցած ապրումների աստիճանական բացառումը հիմք են դառնում նման տիպի սեռական անկարողության լիարժեք բուժման, և մերձեցումը կայանում է փոխադարձ բավականությամբ:
Շատ կարևոր նշանակություն ունի մերձեցման մասին լռին կամ ոչ լռին անգամ, անզգույշ քայլն այստեղ հոգեբանական ավերածություններ կարող է կատարել, ուստի չպետք է զլանալ անել սիրո և նվիրվածության թեկուզ աննշան ցույցեր:

2.Պիտաջա կլայբիա (մաղձոտ, դյուրաբորբոք, չարասիրտ տիպ)- Կորցնելով ընդհանուր առողջությունը`մարդը կորցնում է նաև հոգեբանական անդորրը, ակամա դառնում մաղձոտ, դյուրաբորբոք ու չարասիրտ: Սա էլ հանգեցնում է ողջ նյարդային համակարգի, ներքին սեկրեցիոն գեղձերի ու նրանց փողերի գրգռվածության, որը չի կարող անդրադառնալ սեռական օրգանների վրա: Հետևանքը ոչ հաջող սեռական ակտն է, նորմալ սերմնաժայթքման խաթարումը: Այս պայմաններում սեռական անկարողությունը, ինչպես ասում են պատրաստ է:

Կործանարար դեր է խաղում հատկապես լեղու քայքայումը, որն ակնհայտ է դառնում ամենից առաջ թմրանյութեր օգտագործողների մոտ: Դրան նպաստում են այն ժամանակակից դեղամիջոցները, որ ներարկվում են թմրամոլներին: Լեղու քայքայումը, ընդհանրապես առողջական վիճակի վատթարացումը պարարտ հող են սեռական անկարողության առաջացման ու զարգացման համար:

3.Շուկրաներոդհաջա կլայբա (ժուժկալ, չափավոր, զսպված տիպ)- Այս տիպի սեռական անկարողությունն ի հայտ է գալիս նրանց մոտ, ովքեր չեն ամուսնանում ժամանակին` իրենց դատապարտելով կուսակրոնության: Այն առաջանում է նաև նրանց մոտ, ովքեր թեև ամուսնացած են, սակայն մշտապես ծանրաբեռնված են մտավոր աշխատանքով` ամբողջովին խրված գիտության մեջ: Նման տևական վիճակը հանգեցում է սեռական ժուժկալության, սա էլ` սեռական անկարողության:

4.Շուկրակշաիջա կլայբիա (հյուծված, սպառված տիպ)- Այս տիպի սեռական անկարողությունն ի հայտ են գալիս այն մարդկանց մոտ, ովքեր մինչև ամուսնանալն ինտենսիվորեն զբաղվել են ուժեղ մաստուրբացիայով` օնանիզմով (ձեռնաշարժությամբ) և կորցրել մեծ քանակությամբ սերմնահեղուկ: Բացառված չէ, որ նման սեռական անկարողություն ձեռք բերեն նաև այն ամուսնացածները, ովքեր չափից դուրս շատ են ունենում սեռական հարաբերություններ:
5.Մեդհրաջա կլայբիա (վարակված տիպ)-Սեռական անկարողության այս տիպը հատուկ է այն մարդկանց, ովքեր ժամանակին տառապել են սիֆիլիսով, տրեխոմոնոզով և վեներական այլ հիվանդություններով: Դրանք վատթարացնում են մարդու ընդհանուր առողջական վիճակը և մասնակիորեն կամ ամբողջապես անդրադառնում նրա սեռական կյանքի վրա:

6. Դհաուսջաբա ադդաջա կլայբիա (օրգանական տիպ)-Սա այն դեպքն է, երբ հարաբերության ժամանակ հանկարծակի վնասվում է սերմնարանի ծայրը, պենիսը կորցնում է էրեկցիայի ուժը, և դա տղամարդուն մեկընդմիշտ արգելում է հարաբերություն ունենալ:

7.Մահաջա կլայբիա (ժառանգական տիպ)- Սեռական անկարողության այս տիպը հետևանք է տղամարդու ձվերի և կնոջ ձվարանի ժառանգական արատի: Դա բնածին արատ է:

ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Տղամարդու և կնոջ սեռական անկարողության պատճառները միատեսակ են: Դրանց մասին խոսվեց հիվանդությունների տիպերի նկարագրության ժամանակ: 

Ավելացնենք, որ սեռական անկարողության պատճառ կարող են դառնալ նաև կնոջ գաղտնի անբարոյական արարքներն ինչպես մինչև ամուսնանալը, այնպես էլ ամուսնության ընթացքում: Դավաճանության ի հայտ գալը, որը հոգեբանական առումով առաջացնում է ավերիչ ցնցումներ մարդու հոգում, նույնպես կարող է դառնալ մասնակի կամ լրիվ սեռական անկարողության պատճառ: Նման դեպքերում շատերն զգում են ուժեղ գլխացավ, թուլություն, առաջանում է մաշկի սպիտակում: Եթե կինը ամուսնու հետ կենակցելիս հեշտանք չի զգում ոչ սկզբում, ոչ էլ ընթացքում, ապա դա պետք է դիտել որպես հետևանք ժառանգական սեռական անկարողության: Նման կանայք չեն բեղմնավորվի և չեն հղիանա:

Զգացմունքային կամ հոգեբանական սեռական անկարողությունը, որպես կանոն, վերանում է ամուսնական կյանքի միջոցով: Վարակվածության դեպքում պահանջվում է բուժել այն հիվանդությունը, որից առաջացել է սեռական անկարողությունը: Ժառանգական սեռական անկարողության տիպը բուժել անհնար է:

ԲՈՒԺՈՒՄԸ
Առավոտյան կատարել սահադջա բաստիկրիա, միաժամանակ կատարելով լրացուցիչ մուդրաներ (վարժություններ, որոնք նկարագրված է "Յոգան և սեքսը" բաժնում): Զուգարան գնալուց և լվացվելուց հետո պարտադիր կատարել մահա-մուդրա, կանգնել կամ նստել տաք ջրի մեջ:

Կեսօրին- Լոգանք 15-20 րոպե, կատարել մահաբանդա մուդրա վարժությունը, կանգնել կամ նստել տաք ջրի մեջ: 
Երեկոյան-Վրեյմա պրենայամա (զբոսանք 15-20 րոպե), մալաբանհա և մահաբանդիա մուդրաները` նույն ձևով: Մատհանա, սարվանգասանա, սիրշանա: Եթե տվյալ անձը ի վիճակի է տանել ցուրտը` կարող է լոգանք ընդունել նաև երեկոյան: Դրանից հետո կատարել այն վարժությունները, որոնք նկարագրվել են "Յոգան և սեքսը" բաժնում:

Մասնակի կամ լրիվ սեռական անկարողությամբ տառապողը կարող է անընդմեջ կատարել երկու կամ երեք պրանայամա վարժություններ (զբոսանք բաց օդում, նպատակահարմար է` զբոսայգում, 15-20 րոպե տևողությամբ, որի ընթացքում 15 րոպե կատարել ռիթմիկ շնչառություն, այսինքն` ներշնչումը և արտաշնչումը` հավասարաչափ, օրինակ` 6:6 հաշվով կամ 8:8): Վարժության նպատակն է ամրապնդել թոքերը: Շատ արդյունավետ է արևի լոգանք ընդունել շաբաթը մեկ անգամ, առավոտյան ժամը 9-10-ը:

Ասանաներից սարվանգ-ասանասիրշանա և վիպարիտի կարանի վարժությունների նկարագրությունները կտրվեն հաջորդ էջերում:

Սննդակարգը-սնունդը պետք է լինի թեթև, բայց բարձր կալորիականությամբ: Եթե մարսողական համակարգը կանոնավոր է, ապա այդ դեպքում լրացուցիչ պետք է ընդունել 30 գրամ կովի յուղ կամ 300 գրամ կաթ 12 ժամվա ընթացքում, ցանկալի է հասած բանան (միայն ցերեկվա ժամերին), մրգեր, մրգահյութ` մեծ քանակությամբ:
Աղիստամոքսային տրակտի համար (մանավանդ նրանց, ովքեր հակված են հիվանդանալու թութքով) շատ արդյունավետ են ավելուկով պատրաստված ապուրը և աղցանը` ձեթով տապակված, լավաշի մեջ: Ապուրի մեջ լավ կլինի գցել սալորի չիր: Ապուրը պարտադիր պետք է օգտագործել երեկոյան ժամերին, աղցանը` քիչ քանակությամբ:


ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.Սահադջա բաստիկրիա վարժությունը աղիները դատարկելու մեթոդ է, կատարման իմաստով` հասարակ: Իսկ կատարման կարգն այսպիսին է. Վարժությանը պետք է ձեռնամուխ լինել առավոտյան արթնանալուն պես (լավ է արթնանալ ժամը 5-ի հատվաժում, քանի որ այդ ժամանակ մարդու օրգանիզմում բարձր է խոնավությունը, և լավ պայմաններ կան հաստ աղիքի դատարկման համար): Եթե մարդը շարունակական (քրոնիկական) փորկապություն ունի, ապա վերցնում է 2 ունցիա` 60 գրամ կիտրոնի հյութ, խառնում կես թեյի գդալ կերակրի աղին` 13 գրամ, երեք թեյի բաժակ գոլ վիճակում ջուր և խառնուրդը խմում գոլ վիճակում:

Խմելուց անմիջապես հետո պառկել մեջքի վրա և կատարել վիպարիտի-կարանի ասանան երեք ընդմիջումով, 4-5 րոպե տևողությամբ., յուրաքանչյուր անգամ` 1,5 րոպե: Սկսնակների համար` 15-30 վայրկյան, երեք կատարումով կլինի 45 վայրկյան, այնուհետև կատարել սալբահասանա 5-6 րոպե անգամ: Վարժությունից 5-6 րոպե անց կառաջանա զուգարան գնալու ցանկություն:

Եթե այդ օրը, վարժություն կատարելուց հետո, զուգարան գնալու ցանկություն չի առաջանա, ապա չի կարելի դա անել ստիպմամբ, ինչպես ասում են` զոռով: Այդ դեպքում պետք է մեկ կամ երկու օր պարտադիր կերպով անցնենք քաղցի, պայմանով` որ խմեք 7-8 բաժակ եռացրած ջուր գոլ կամ տաք վիճակում:

Մարդիկ, ովքեր չեն տառապում շարունակական փքվածությամբ, կարող են կիտրոնի հյութ, աղ և տաք ջուր չօգտագործել, փոխարենն օգտագործեն սովորական ջուր սենյակային ջերմությամբ` երկու բաժակ: Նստել աթոռին կամ պառկել անկողնում, ավելի լավ է` հատակին և կատարել վիպարիտի-կարանի ասանան և մյուս վարժությունները, որ նկարագրված են վերևում: Դա հիանալի արդյունք կտա:

2. Զուգարան գնալուց հետո կարող եք կատարել մահաբանդա-մուդրա և մահա-մուդրա վարժությունները սիդհասանի դիրքով: Ձախ ոտքը դնում եք աջ սրունքի հատվածում, այնպես, որ չվնասվի ձվագեղձերը, դանդաղ, համաչափ, շնչում -արտաշնչում: Դա կոչվում է ներքին անուս: Եթե վարժությունից հետո տաք լոգանք ընդունեք` արդյունքը մեծ կլինի: Լոգանքը պետք է ընդունել առավոտյան`10 և երեկոյան` 20 րոպե տևողությամբ: Լոգանքից հետո պետք է կատարել մահա-մուդրա վարժությունը: Նստել ոտքերը պարզած, ձեռքով բռնել ձախ ոտքի բութ մատը` աջ ոտքը ծալելով ծնկի հատվածում և սեղմել այն ուսին: Դանդաղ ներշնչել և արտաշնչել 15-20 անգամ, հետո նույնը կրկնել`փոխելով ոտքերի տեղերը: Լոգանք ընդունելու հարմարության չլինելու դեպքում կարելի է կատարել "Սեռական գրգռվածության թուլացում" վարժությունը:

3. Երեկոյան հարմար է կատարել վարժություն բացօթյա` 9 րոպե տևողությամբ: Շնչել համաչափ շնչառությամբ, 6:6 կամ 8:8 հաշվով, այսինքն` ներշնչելն ու արտաշնչելը կլինեն կամ 6, կամ 8 հաշվով: Այս վարժությունը 9 րոպեից ավելի չպետք է տևի: Վարժության ժամանակ ծակոցներ ունենալու դեպքում անհրաժեշտ է դադարեցնել այն: Յոգայի այս վարժությունը կոչվում է վրեմյա պրանայամա: 9 րոպե համաչափ շնչառությունից հետո պետք է կատարել զբոսանք շուրջ 20 րոպե, սովորական ձևով:

Վարժությունը շատ օգտակար է: ընդհանուր առմամբ տևելով շուրջ 30 րոպե զբոսանքի հետ` այն նյարդային համակարգի խանգարումնեը վերացնում է երկու ամսվա ընթացքում: Պահանջվում է ուժեղ կամք:


Եզրակացություն

Սեռական անկարողությունը, բացառությամբ ժառանգականի, անբնական, ձեռքբերովի հիվանդություն է: Որպես ընդհանուր եզրակացություն կարելի է ասել, որ այն մեծագույն չափով հետևանք է սեռական սխալ դաստիարակության, ամուսնական կյանքի մասին սխալ պատկերացումների: Եթե նկատի ունենանք, որ ընտանիքը հասարակական հիմքն է, նրա առաջին բջիջը, ապա նույն այդ հասարակությունը չի կարող անտարբեր մնալ ընտանիքի և ամուսնական հիմնախնդիրների հանդեպ:

Սեռական անկարողության հարցը պետք է դիտել այս համատեքստում: Այստեղ մանրուքներ չկան: Միթե մանրուք է, օրինակ, այն, որ ամուսինը տառապում է սեռական անկարողությամբ, հոգեկան մեծ ցնցում ապրում, իսկ ահա կինը հարկ է համարում այդ նուրբ, ինտիմ հարցը քննարկել ընկերուհու հետ: Կնոջը պակասում է շատ կարևոր բան` նրբանկատությունը: Իսկ հարցը միայն նրբանկատության մեջ չէ: Առավել կարևորն այն է, որ այդ կինն այլևս այն ուժը չէ, որ դժվար պահին սատար է կանգնում ամուսնուն, դառնում նրա հենարանը: Առանց դրա ոչ մի հիվանդություն, այդ թվում և սեռական անկարողությունը բուժել հնարավոր չէ: Առողջ հասարակության պահանջ դնում են բոլորը, իսկ ահա բոլորը չէ, որ գիտակցում են` առողջ հասարակությունը կազմված է առողջ անհատներից, և չի կարելի անտարբեր լինել յուրաքանչյուր ոչ առողջ անհատի հանդեպ:

Նախորդ էջերում մենք խոսեցինք յոգատերապիայի մասին, նկարագրեցինք յոգայի մի քանի բնորոշ վարժություններ, որոնք դարավոր փորձով ապացուցում են իրենց արդյունավետությունը շատ ու շատ հիվանդությունների, այդ թվում և սեռական անկարողության բուժման գործում: Դուք նկատեցիք` յոգայի վարժությունները նյութական մեծ միջոցներ չեն պահանջում, պահանջվում է նախ և առաջ հավատ: Ցավոք, մեզանում յոգան, յոգատերապիան մեծ տարածում չունեն, մինչդեռ դրանց հրաշագործ ուժը հնագույն ժամանակներից զբաղվել է մարդկանց, նրանք այդ ուժը, ինչպես ասում են, զգացել են սեփական մաշկի վրա և հավատացել նրան: Հավատանք մենք էլ:

Արմուշ Բաղդասարյանի "Արմենթերապիա" շարքից:

Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ


154