pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - ՍԵՌԱԿԱՆ ՀԱԿՈՒՄ Սեր և Սեքս kin txamard arjin gisher sex hajuyq
Չորեքշաբթի, 2016-12-07, 3:30 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
ՍԵՐ և ՍԵՌԱԿԱՆ ՀԱԿՈՒՄ

Լիբիդոն կամ սեռական հակումը յուրահատուկ զգացողություն է, որը մղում է անձին սեռական մերձեցման: 

Սերտորեն կապված լինելով գիտակցության հետ` տևական անհատական զարգացում է ունենում` աստիճանաբար բարդանալով և կատարելագործվելով: Լիբիդոն (սեռական հակում, ցանկություն) ունի ձևավորման մի քանի փուլ: 

Առաջինը հասկացողական փուլն է, երբ երեխան աստիճանաբար գիտակցում է սեռաբաժանության փաստը և իրեն դասում է սեռերից մեկին: Աղջիկների մոտ առաջանում են սեռական վարքագծի տարրեր (տիկնիկ, դուստր-մայրիկ, տուն-տունիկ խաղալը): 

Հաջորդը ռոմանտիկական փուլն է: Պատանիների շրջանում այն բնութագրվում է երևակայությամբ. երևակայական սխրանքներ են կատարվում առաջին սիրո իդեալականացված օբյեկտի պատվին, իսկ աղջիկները պարզորոշորեն ձգտում են դուր գալ, ուշադրություն հրավիրել, նրանց երևակայությունների հիմնական բովանդակությունը գեղեցիկ ու քաջ ″ասպետի″ անշահախնդիր հոգատարությունն է: Այս փուլի բնորոշ գծերն են խիստ ջերմ զգացմունքները` քաղցրանուշ ողբերգականության, ինքնահրաժարման ու զոհողության տարրերով: 

Ռոմանտիկականին հաջորդում է տարփալից (էրոտիկ) փուլը. արտահայտվում է քնքշանքի ու գուրգուրանքի ձգտմամբ: Այս փուլը, որը երկար ժամանակ որոշում է կանանց վարքի սեռական էությունը, տղամարդկանց շրջանում բավականաչափ արագ փոխարինվում է սեռական լիցքաթափման պահանջմունքով: Աղջիկների շրջանում աստիճանաբար ի հայտ է հետաքրքրություն տարփալից իրավիճակների նկատմամբ, երևակայությունն ավելի հուզական բնույթ է ստանում, դրանում ավելի ու ավելի է ընդգծվում ցանկասիրությունը, մարմնի ուռճացված գեղեցկությունը, սիրատածման առարկա դառնալու ձգտումը: Առաջին սիրո ապրումներն այս փուլը հարստացնում են վառ և անմոռանալի զգացմունքներով ու հույսերով, որոնցից շատերը անիրականանալի են: 

Հաջորդ` սեքսուալ փուլն ընթանում է հույզերի յուրահատուկ համապատկերին. հույզեր, որոնք, առաջանալով սեռական հասունացման շրջանում, այնուհետև ուղեկցվում են արտազատման արդյունքների մշտական խթանմամբ: Այս դրսևորումները սովորաբար գերազանցում են անհատական ֆիզիոլոգիական նորմը (այսպես կոչված` պատանեկան գերսեռականություն), ուղեկցվում են վերահսկողության չենթարկվող երևույթներով. սեռական թեմայի հանդեպ հետաքրքրությամբ, առնանդամի ինքնաբերական լարումով` սեռական ընդգծված գրգռմամբ, երազախաբություններով ու ձեռնաշարժությամբ, ինչը պատանիների պարագայում երբեմն հոգեկան բախումներ է առաջացնում բարոյագիտական առկա հիմնադրույթների և սեփական ″ես″-ի գնահատականի միջև: Կանանց շրջանում այս փուլը բնութագրվում է մերձենալու հակման և հեշտանք զգալու ընդունակության դրսևորմամբ (հեշտանքը երևան է գալիս, սովորաբար, կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո): 

Սեռական հասունության փուլը բնութագրվում է նախորդ փուլերի և բարոյագիտական արժեքների ողջ համակարգի ու անձի կողմնորոշման ներդաշնակությամբ: Հասուն տարիքում տղամարդը լիովին վերահսկում է իր վարքագիծը և ի տարբերություն սեռական փուլի` հաջողությամբ ճնշում սեռական միտումները, երբ դրանք չեն համապատասխանում ժամանակին ու հանգամանքներին, ինչպես նաև հակասում են սեփական բարոյագիտական հայացքներին: Կանանց մեծ մասին հատուկ են սեռական հակման ուժգնության տատանումները, ընդ որում լիբիդոյի ուժեղացումը համընկնում է կյանքի մերձդաշտանային շրջանին: 

Լիբիդոն կարծես բարդ երաժշտական գործիք լինի: Նրա ″հնչողությունը″ կախված է բազմաթիվ ամենատարբեր պատճառներից: Բայց, այնուամենայնիվ, փորձառու լարողը կարող է ստիպել նվագել նույնիսկ լարից լավ ընկած դաշնամուրը կամ ջութակը և այն էլ ինչպես նվագել…

Ըստ գիտական հետազոտությունների տվյալների` աշխարհում կանանց 35 տոկոսը ունի լիբիդոյի հետ կապված խնդիրներ: Տխուր պատկեր է, այնպես չէ՞: Չէ որ սեռական ցանկության բացակայության դեպքում ինտիմ կյանքը դասավորվում է ամենևին էլ ոչ լավագույն ձևով: Դա կամ ընդհանրապես չկա, կամ մտերմության պահերը հազվադեպ են լինում և լիակատար բավականություն չեն պարգևում: Եվ նույնիսկ ամենաուշադիր և սիրող զուգընկերը (ամուսինը) վաղ թե ուշ այս պարագայում կարող է զայրանալ ու օրերից մի օր հեռանալ: 

Ընդհանրապես, կլիմաքսի (դաշտանադադար) հետ կնոջ լիբիդոն սկսվում է մարել: Նույնը նկատվում է նաև տղամարդկանց մոտ 45 տարեկանից հետո: Իսկ շատ հաճախ մերձեցման պահին պատահական անհաջողությունը (օրինակ` գերհոգնածություն, սթրես) կարող է ուժեղ սեռի ներկայացուցչի մեջ վախ առաջացնել, ինչի արդյունքում նա սկսում է խուսափել սեռական մերձեցումից: Իսկ սեռական կանոնավոր կյանքի բացակայությունը նույնպես ″բթացնում″ է լիբիդոն ցանկացած հոգեմետ դեղամիջոցից ոչ պակաս:

Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ

86