pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - Սեռական համատեղելիություն և ներդաշնակություն
Շաբաթ, 2016-12-03, 1:14 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,

Սեռական համատեղելիություն և ներդաշնակություն

Հաճախ լսում ենք այն թյուր կարծիքը, որ սեռական ներդաշնակությունը որոշակի կնոջ և որոշակի տղամարդու սեռական համապատասխանությունն է, ինչպես ասենք բանալին համապատասխանում է իր կողպեքին: Եթե կնոջ և տղամարդու սեռական կյանքը երկկողմանի բավարարություն չի պատճառում, ուրեմն նրանք ուղղակի սեռապես համատեղելի չեն: Ստացվում է, որ սեռական ներդաշնակությունը ի սկզբանե տրված և կայացած մի բան է, որը կամ կա, կամ չկա ու չի էլ կարող լինել:
Այս տեսակետից բխում են որոշ հասարակական դրսևորումներ: Երիտասարդ տղան ամեն կերպ ձգտում է սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ նախքան ամուսնանալը, քանի որ ուզում է համոզված լինել, որ սեռապես համատեղելի է նրա հետ: Նրան սարսափ է ներշնչում այն միտքը, որ ամուսնանալուց հետո ինքը կարող է կանգնել "փաստի առջև” և արդեն ուշ կլինի որևէ բան փոխելը ու ստիպված կլինի ամբողջ կյանքը բավարարվել "միջակ սեքսով”: Փոխելով զուգընկերոջը/ուհուն հույսեր են տածվում ավելի մեծ սեռական բավականություն ստանալու, քան իրականում առկա է ներկա հարաբերության մեջ:

Այսպիսով հետապնդելով սեռական ներդաշնակությունը պատրաստի վիճակում ինչ-որ տեղ գտնելու անհիմն փափագը, անցնում են տարիներ, մեկը մյուսի հետևից հերթափոխվում են սեռական զուգընկերներ/ուհիներ և այդպես էլ սայլակը տեղից չի շարժվում:
Մինչդեռ իրականում սեռական համատեղելիությունը զույգի համատեղ ջանքերով ստեղծված իրողություն է: Այն չի տրված պատրաստի վիճակում, այլ սերմ է, որը պահանջում է հետևողական խնամք, որպեսզի ծլի ու ծաղկի և ամուսնական կյանքի տարիների ընթացքում տա իր արժանի պտուղները: Այս ճանապարհին զույգը հանդիպում է որոշակի դժվարությունների և խոչընդոտների, այդ թվում և բժշկական, որոնց հաղթահարումը սեռական ներդաշնակության հասնելու նախապայման է: Փախուստը այդ դժվարություններից խոսում է անձնային խնդիրների մասին: Ամեն անգամ դիմելով փախուստի անձը մնում է նույն կետում կանգնած, որը շատ հեռու է սեռական ներդաշնակությունից:

 

Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ

150