pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - Սեր և Սեքս Սեքսուալ ցանկություն Առաջինը հասկացողական փուլն է, երբ երեխան աստիճանաբար գիտակցում է սեռ
Կիրակի, 2016-12-04, 11:14 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Սեքսուալ ցանկություն

Լիբիդոն կամ սեռական ցանկությունը յուրահատուկ զգացողություն է, որը մղում է անձին սեռական մերձեցման:

Սերտորեն կապված լինելով գիտակցության հետ' տևական անհատական զարգացում է ունենում' աստիճանաբար բարդանալով և կատարելագործվելով: Լիբիդոն (սեռական հակում, ցանկություն) ունի ձևավորման մի քանի փուլ:

Առաջինը հասկացողական փուլն է, երբ երեխան աստիճանաբար գիտակցում է սեռաբաժանության փաստը և իրեն դասում է սեռերից մեկին: Աղջիկների մոտ առաջանում են սեռական վարքագծի տարրեր (տիկնիկ, դուստր-մայրիկ, տուն-տունիկ խաղալը):

Հաջորդը ռոմանտիկական փուլն է: Պատանիների շրջանում այն բնութագրվում է երևակայությամբ. երևակայական սխրանքներ են կատարվում առաջին սիրո իդեալականացված օբյեկտի պատվին, իսկ աղջիկները պարզորոշորեն ձգտում են դուր գալ, ուշադրություն հրավիրել, նրանց երևակայությունների հիմնական բովանդակությունը գեղեցիկ ու քաջ «ասպետի» անշահախնդիր հոգատարությունն է: Այս փուլի բնորոշ գծերն են խիստ ջերմ զգացմունքները՝ քաղցրանուշ ողբերգականության, ինքնահրաժարման ու զոհողության տարրերով:

Ռոմանտիկականին հաջորդում է տարփալից (էրոտիկ) փուլը. արտահայտվում է քնքշանքի ու գուրգուրանքի ձգտմամբ: Այս փուլը, որը երկար ժամանակ որոշում է կանանց վարքի սեռական էությունը, տղամարդկանց շրջանում բավականաչափ արագ փոխարինվում է սեռական լիցքաթափման պահանջմունքով: Աղջիկների շրջանում աստիճանաբար ի հայտ է գալիս հետաքրքրություն տարփալից իրավիճակների նկատմամբ, երևակայությունն ավելի հուզական բնույթ է ստանում, դրանում ավելի ու ավելի է ընդգծվում ցանկասիրությունը, մարմնի ուռճացված գեղեցկությունը, սիրատածման առարկա դառնալու ձգտումը: Առաջին սիրո ապրումներն այս փուլը հարստացնում են վառ և անմոռանալի զգացմունքներով ու հույսերով, որոնցից շատերը անիրականանալի են:


Հաջորդ' սեքսուալ փուլն ընթանում է հույզերի յուրահատուկ համապատկերին զուգահեռ, հույզեր, որոնք, առաջանալով սեռական հասունացման շրջանում, այնուհետև ուղեկցվում են արտազատման արդյունքների մշտական խթանմամբ: Այս դրսևորումները սովորաբար գերազանցում են անհատական ֆիզիոլոգիական նորմը (այսպես կոչված' պատանեկան գերսեռականություն), ուղեկցվում են վերահսկողության չենթարկվող երևույթներով. սեռական թեմայի հանդեպ հետաքրքրությամբ, առնանդամի ինքնաբերական լարումով' սեռական ընդգծված գրգռմամբ, երազախաբություններով ու ձեռնաշարժությամբ, ինչը պատանիների պարագայում երբեմն հոգեկան բախումներ է առաջացնում բարոյագիտական առկա հիմնադրույթների և սեփական «ես»-ի գնահատականի միջև: Կանանց շրջանում այս փուլը բնութագրվում է մերձենալու հակման և հեշտանք զգալու ընդունակության դրսևորմամբ (հեշտանքը երևան է գալիս, սովորաբար, կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո):

Սեռական հասունության փուլը բնութագրվում է նախորդ փուլերի և բարոյագիտական արժեքների ողջ համակարգի ու անձի կողմնորոշման ներդաշնակությամբ: Հասուն տարիքում տղամարդը լիովին վերահսկում է իր վարքագիծը և ի տարբերություն սեռական փուլի' հաջողությամբ ճնշում սեռական միտումները, երբ դրանք չեն համապատասխանում ժամանակին ու հանգամանքներին, ինչպես նաև հակասում են սեփական բարոյագիտական հայացքներին: Կանանց մեծ մասին հատուկ են սեռական հակման ուժգնության տատանումները, ընդ որում լիբիդոյի ուժեղացումը համընկնում է կյանքի մերձդաշտանային շրջանին: 

Լիբիդոն կարծես բարդ երաժշտական գործիք լինի: Նրա «հնչողությունը» կախված է բազմաթիվ ամենատարբեր պատճառներից: Բայց, այնուամենայնիվ, փորձառու լարողը կարող է ստիպել նվագել նույնիսկ լարից լավ ընկած դաշնամուրը կամ ջութակը և այն էլ ինչպես նվագել...

Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ

0