pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - Սեր և Սեքս Սեռական ակտի ուշացման ազդեցությունը հոգեբանության վրա
Կիրակի, 2016-12-04, 9:22 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Սեռական ակտի ուշացման ազդեցությունը հոգեբանության վրա

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԳՐԳՌՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՉԵՆ

Մենտալիտետի թելադրանքով սեռական ցանկությունների զսպումը՝ սխալ է

«Ամեն անգամ ընկերուհուս հետ համբուրվելիս, գրկախառնվելիս ինձ մոտ այլ ցանկություններ էլ են առաջանում: Անգամ նրա թեթեւ հպումից գրգռվում ու սեռական հարաբերության կարիք եմ զգում: Բայց հայկական ավանդույթին զոհ գնալով՝ զսպում ենք մեզ, ստիպված լինելով համբերել մինչեւ ամուսնությունը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 23-ամյա ապագա ատամնաբույժ Ղարիբը:

Հայաստանում այս խնդրի առաջ կանգնում է գրեթե յուրաքաչյուր զույգ:

Վնասակար չէ՞, արդյոք, սեռական ցանկությունների պարբերաբար զսպումը: Ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ, եւ ի՞նչ խնդիրների առաջ կարող է այն կանգնեցնել երիտասարդներին՝ ապագա մայրերին եւ հայրերին:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանի հետ: Ըստ նրա, սեռական հարաբերությունների ցանկությունների զսպումը կարող է հանդիսանալ սեռական խանգարումների պատճառ. «Խնդիրը անձի տարիքն է: Եթե զույգերը երիտասարդ են կամ դեռահաս, ուրեմն այդ զսպումը պարտադիր է: 16, 17, 18 տարեկանների համար շատ վտանգավոր է ունենալ սեռական հարաբերություններ, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել՝ անցանկալի հղիություն, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, ընդհուպ կարող է առաջացնել անպտղություն եւ տղաների եւ աղջիկների մոտ»:

Սեքսապաթոլոգի հավաստմամբ՝ սեռական ցանկությունների զսպումը երիտասարդ զույգերի համար չի կարող վտանգավոր լինել. «Մարդու օրգանիզմը, մասնավորապես սեռական համակարգը, ունի պաշտպանական մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս, որ անձի մոտ շեղումներ լինեն: Խոսքս երիտասարդ օրգանիզմների մասին է: Այնպես որ, երիտասարդ զույգերը կարող են չանհանգստանալ իրենց սեռական ցանկությունները չբավարարելուց առաջացած հետեւանքների համար»: Մ. Զաքարյանի պնդմամբ, այդ ցանկությունները չբավարարվելու խնդիրը վտանգ է ներկայացնում 30-35-ից բարձր տարիք ունեցողների համար. «Այդ տարիքի անձանց սեռական ցանկությունների զսպումը ցանկալի չէ, անգամ վտանգավոր է: Այն կարող է սեռական խանգարումների պատճառ լինել եւ տղամարդկանց, եւ կանանց մոտ»: Սեռական խանգարումների մասին բժիշկ-սեքսապաթոլոգը մանրամասնեց. «Սեռական ցանկությունների զսպումը միջին տարիքի անձանց համար կարող է լուրջ պրոբլեմների աղբյուր լինել: Տղամարդկանց մոտ կարող է առաջանալ սեռական թուլություն՝ հիպոէրեկցիա, սեռական ցանկությունների, օրգազմի խանգարումներ: Այսինքն՝ սեռական ակտի բոլոր բաղադրիչների խանգարումների առաջացումը հնարավոր է. նույնը եւ կանանց մոտ: Մասնավորապես այն կանանց, որոնք նորմալ սեռական կյանքով չեն ապրում: Կանանց սեռական ցանկությունների զսպումը վտանգավոր է հատկապես կլիմակտերիկ շրջանում: Այդ շրջանում առաջանում են մեծ հորմոնալ փոփոխություններ, որոնք ազդում են եւ նյարդային, եւ հոգեկան համակարգի վրա, դրա հետեւանքով ախտահարվում է անոթային սիստեմը: Այսինքն՝ առաջանում է բոլոր համակարգերի նվազում, այդ թվում՝ սեռական համակարգի: Եվ եթե 45 տարեկանից հետո կանայք սեռական կյանքով չեն ապրում, դա բերում է օրգանական փոփոխությունների՝ սեռական օրգանների, ընդհուպ մինչեւ կրծքագեղձերի ուռուցքների առաջացման: Չի բացառվում նաեւ չարորակ ուռուցքների գոյացությունը»:

Սեքսապաթոլոգ-հոգեթերապեւտը վկայում է. «Ես չեմ վախեցնում այս ամենը նշելով, այլ զգուշացնում եմ: Սեռական հարաբերությունները ամոթ չեն, դա առողջ ապրելակերպի միջոց է: Փաստն այն է, որ սեռական հարաբերությունների բացակայությունը առողջական խնդիրների պատճառ է»:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ բժիշկ-սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ: Ըստ նրա՝ սեռական ցանկության զսպումը, մենտալիտետի թելադրանքով սեռական հարաբերություններ չունենալու վտանգը կախված է տվյալ զույգի երկարատեւ ֆիզիկական շփումներից եւ հաճախակի սեռական ցանկության գագաթնակետին հասնելուց ու արդյունքում չլիցքաթափվելուց. «Զույգերի ընկերության, շփման երկարատեւ ընթացքը, այսինքն՝ 2-3 տարվա տեւողությունը վտանգավոր է: Քանի որ համբուրվելիս, գրկախառնվելիս զույգերն անընդհատ իրար գրգռում են, տեղի է ունենում սեռական օրգանների գերարյունալեցում, ինչը ենթադրում է պարտադիր լիցքաթափում, բավարարում: Եվ եթե անձի մոտ հաճախակի լինում են գրգռումներ, բայց չի լինում լիցքաթափում, դրանց երկարատեւ պրոցեսի հետեւանքում զույգերի մոտ առաջանում են բորբոքումներ, ինչն էլ մեծ վտանգ է ներկայացնում: Տղամարդկանց մոտ կարող է առաջանալ անպտղություն, կանանց մոտ՝ արգանդափողերի բորբոքում, ինչը նույնպես հանգեցնում է անպտղության: Ուստի երկարատեւ գրկախառնումները նպաստավոր չեն»:

Հարցին, թե ինչպե՞ս զերծ մնալ անցանկալի սեռական խախտումներից, անպտղության վտանգից ու գերգրգռումից, Վ. Շահրամանյանը պատասխանեց. «Խնդիրը շատ բարդ է եւ պրոբլեմատիկ միայն հայերի համար: Քանի որ ոչ մի ուրիշ երկրում չես հանդիպի այնպիսի զույգերի, որոնք ցանկության դեպքում իրենց այդ հաճույքից զրկեն: Ահա թե ինչու օտարերկրացիները ավելի քիչ են դժգոհում սեռական խնդիրներից: Այստեղ հայկական մենտալիտետի եւ ավանդույթի խնդիր կա: Այն լուծելու համար կարելի է օգտագործել փոխարինող միջոցներ, որը կոչվում է պետինգ: Դա երկկողմանի սեռական օրգանների գրգռում է՝ առանց սեռական օրգանների անմիջական կոնտակտի: Համբուրվելիս, գրկախառնվելիս հասնել եւ զուգընկերոջը հասցնել մինչեւ վերջնական կետի, տվյալ դեպքում՝ օրգազմի, ինչի արդյունքում տեղի է ունենում լրիվ լիցքաթափում, որն արդեն դառնում է լիցքերը լրիվ մարելու փոխարինող միջոց: Սա անմիջական կոնտակտ չի, այլ գերգրգռում: Սա ամենանպաստավոր միջոցն է, ու երբեմն շատերի համար կարող է խնդիր չհանդիսանալ միայն համբուրվելով օրգազմի հասնելը: Կան մարդիկ, որոնք գերզգայուն են եւ համբուրվելու ընթացքում էլ օրգազմ են ապրում: Հենց դա էլ պետինգի մի տարբերակ է եւ հիանալի միջոց անցանկալի հղիությունից, վարակներից եւ շատ ահավոր հիվանդությունից՝ ՁԻԱՀ-ից զերծ մնալու համար»:

Աղբյուր՝ Առավոտ (http://new.aravot.am)

Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ

0