pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - ՍԻՐՈ ԱՐՎԵՍՏ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Սերն այնքան հիանալի է, որ անհրաժեշտ է սովորել սիրո արվեստն այնպես, ինչպ
Չորեքշաբթի, 2016-12-07, 3:26 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
ՍԻՐՈ ԱՐՎԵՍՏ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ 

Սերն այնքան հիանալի է, որ անհրաժեշտ է սովորել սիրո արվեստն այնպես, ինչպես անհրաժեշտ է սովորել կյանքի արվեստը:
Եթե հնարավորությունը թույլ է տալիս, սիրո համար առանձնացրեք մի սենյակ, թող այն դառանա տաճար: Սիրո սենյակ մտնելիս` կոշիկները դռնից այն կողմ թողեք, այնտեղ թողեք նաև ձեր ուղեղը, այն դրեք կոշիկների մեջ: Մինչ սիրով զբաղվելը` ցնցուղ ընդունեք: Մարմինը պետք է մաքուր լինի: Որոշ ժամանակ հատկացրեք մեդիտացիային: Սիրով զբաղվելը թող ձեզ համար հինալաի ապրում լինի:

Սենյակը թող լուսավորվի ոչ թե էլեկտրականությամբ, այլ մոմերով: Վառեք բուրումնավետ փայտիկներ, ինչպես տաճարում: Սիրո սենյակում երբեք մի զբաղվեք այլ բանով: Ոչ մի գժտություն, ոչ մի կռիվ: Եթե դուք տրամադրություն չունեք, ընդհանրապես մի մտեք սիրո սենյակ:

Շատ բաներ դուք չեք գիտակցում: Ամուսինն ու կինը կռվում են նույն անկողնում, որտեղ որ քնում են, այդ նույն տեղում նրանք նաև սիրով են զբաղվում: Նրանք չեն հասկանում, որ յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր արարք, յուրաքանչյուր զգացմունք ունի իր յուրահատուկ թրթիռը: Սիրո սենյակը պետք է լցված լինի միայն սիրո թրթիռներով:

Թող սերը ձեզ համար դառնա միակ Աստվածը:

Բայց անհրաժեշտ չէ շատ լուրջ լինել Աստծո հետ հարաբերություններում:

Եղեք խաղուն, ուրախ:


Ամեն ինչ կայանում է ձեզ հետ կայացածի հասկացության մեջ: Տեղի ունեցածի հասկացությունը փոխում է ամեն ինչ:
Սեքսը պետք է վերածվի մեծ մեդիտատիվ արվեստի: Դա է Տանտրայի ներդրումը համաշխարհային ձեռքբերումներում: Տանտրայի ներդրումը անգնահատելի է, քանի որ այն մեզ տալիս է ցածրագույնը բարձրագույնի փոխակերպելու գաղտնիքը: Այն սովորեցնում է տիղմը վերածել լոտուսի: Դա ամենամեծ գիտությունն է:

Մարդիկ այնքան հրեշավոր կերպով են սեքսով զբաղվում, որ երբ երեխան պատահաբար տեսնում է ծնողներին այդ զբաղմունքի ժամանակ, նրան թվում է, թե ծնողները կռվում են: Երեխան մտածում է, որ հայրը պատրաստվում է սպանել մորը: Ծնողները տնքում են, խեղդվում են, նրանց շարժումները կոպիտ են, բռնի, զերծ նազանքից: Դժվար թե դա կարելի է պար անվանել:
sex

Քանի դեռ սիրով զբաղվելը չի վերածվել պարի, այն կմնա զուտ ֆիզիոլոգիական ակտ: Դրանում չի լինի ոչ մի հոգևոր բան: 
Անհնար է սիրով զբաղվել շուկայում: Չնայած որ Արևմուտքում այդպես էլ է պատահում, որի արդյունքում սերը կորցնում է իր ամբողջ մաստը: Սերը առանձնացման, խիստ անձնականության կարիք ունի:

Մեր օրերում Արևմուտքում սերը վերածվել է հասարակական ցուցադրության: Ցանկացծ հասարակական վայրում կարելի է հանդիպել փաթաթված զույգի, ոմանք նույնիսկ սիրով են զբաղվում այգում բոլորի աչքի առաջ: Ինչպիսի պղծում, աստվածանարգություն, ոչնչացվել է ինչ-որ սուրբ բան: Անբարոյականություն է շատ անձնական բանը կատարել ի տես դիտորդների: Կորում է անմեղությունը:

Սերը խիստ անձնականության կարիք ունի, սիրուն անհրաժեշտ է մթություն: Սերն այնպիսի առանձնացման կարիք ունի, որ կանայք սեռական ակտի ժամանակ փակում են աչքերը: Նույնիսկ զուգընկերոջ ներկայությունը, նրա տեսքը խաղտում է առանձնացման լռությունը, անհանգստություն է մտցնում: Կանայք փակում են աչքերը` մնալով համապարփակ միայնության մեջ: Մի նայեք նույնսկ զուգընկերոջը, այլապես կառաջանա մյուսի ներկայությունը, իսկ մեկ այլ մարդու ներկայությունը միշտ լարվածություն է առաջացնում: Երբ մյուսը մոռացված է, երբ մյուսը լուծվել է մթության մեջ, սերը կարող է հասնել բարձունքների, դառնալ մեծագույն օրգազմ:

Սերը տեխնիկա չէ: Խնդրում եմ ձեզ մի մոռացեք, որ սերը տեխնիկա չէ, և որը չի էլ կարող լինել: Տեխնիկա կիրառելով` դուք ոչնչացնում եք Սերը:

Հենց դա էլ պատահել է Արևմուտքի հետ: Արևմուտքում կարելի է սովորել բազմաթիվ տեխնիկաներ: Յուրաքանչյուր մարդ գրքով կարող է սովորել, թե ինչպես է պետք սիրով զբաղվել, թե ինչպես հասնել օրգազմի և այլն: Այդպիսի գրականություն բոլորին է հասանելի, բայց հենց դա է պատճառը, որ մարդիկ կորցրել են սիրո ունակությունը:

Սյդ խնդիրը հարկավոր է լուծել: Եթե չափից դուրս տարվեք տեխնիկայի կատարմամբ, օրգազմի դուք երբեք չեք հասնի: Օրգազմը անհնարին կդառնա, քանի որ դուք ամբողջությամբ կենտրոնացած եք կատարման տեխնիկայի վրա: Հրապուրվելով դիրքերով` դուք ուղակի գիմնաստիկայով կզբաղվեք, իսկ սերն էլ կանհետանա:

Սիրուն անհրաժեշտ չէ ոչ մի տեխնիկա: Միթե դա հասկանալի չէ: Կենդանիները սիրում են, թռչունները սիրում են, ծառերը սիրում են, ամբողջ գոյությունը սիրո էներգիա է, եթե դուք աչքեր ունեք դա նկատելու համար: Բայց չկա ոչ մի տեխնիկա: Ամեն ինչ բնական կերպով, ինքնաբերաբար է տեղի ունենում: Տեխնիկան հակասում է ինքնաբերականությանը: Սերը ինքնաբերաբար է տեղի ունենում, միայն անհրաժեշտ է իջնել դեպի սիրտը:

Ուղեղից դեպի սեր տանող ճանապարհ չկա, սիրո մեջ կարելի է մտնել միայն սրտի միջով:

Սերը նման է կոկոն վարդի: Անհրաժեշտ չէ օգնել վարդին բացել թերթիկները: Նա ի սկզբանե բացելու, ծաղկելու ունակություն ունի: Դա ներքին, ի ծնե հատկություն է: Վարդի կոկոնը ինքնուրույն է բացվում, նույն կերպ բացվում է սիրտը: 

Տանտրան սովորական սիրեկաններին հոգու համախոհների փոխակերպելու գիտություն է: Դրանում է Տանտրայի մեծությունը: Այն կարող է փոխակերպել ամբողջ աշխարհը, այն կարող է բոլոր ընտանեկան զույգերին հոգով մտերմիկ մարդկանց: Մեծագույն գանձը դեռ չի օգտագործվել: Երբ մարդկությունը օգտվի այդ սեփականությունից, Երկիր մոլորակը այլ սիրով կշրջապատվի: Երկիրը կճառագի նոր սիրո լույսով: Միայն նոր մարդը կարող է օգտվել Տանտրայի միստերիայից: Դա կարող է օգտագործել homo novus-ը:

Մի պահ մոռացեք սեռականության մասին, մի պահ ամեն ինչ գլխից դուրս հանեք, ամեն ինչ` ինչ կատարվում է ձեր մտքերում և երևակայության մեջ: Գոնե մի պահ լուծվեք իրական կնոջ մեջ: Գլխից դուրս շպրտեք բոլոր էռոտիկ ֆանտազիաները, սեռականությունը մի վերածեք ինտելլեկտուալության: Թույլ տվեք, որ ձեր սեռականությունը խոր զգացմունքային դառնա: Լուծվեք կնոջ մեջ, միաձուլվեք նրա հետ այնպես, ինչպես դա անում է երեխան, որը գտնվում է մոր փորում: Սիրեցյալի հետ դա չզգալով` դուք չեք կարող ճանաչել, զգալ ձեր զուգընկերոջը: Լիարժեք միավորման ժամանակ դուք կիմանաք, թե ինչ է հանձնվելը:

Բայց տղամարդու էգոն մշտապես խնդիրներ է առաջացնում: Նույնիսկ ձեր կնոջ հետ լինելով` դուք փորձում եք կառավարել իրավիճաը: Մենք հաճախ օգտագործում ենք մի տգեղ արտահայտություն` սիրով զբաղվել: Ինչպես կարելի է սիրով զբաղվել? Ոչ ոք չի կարող "սիրով զբաղվել”: Բայց այս արտահայտությունը ամենուր է օգտագործվում և դրա համար պատճառ կա: Մարդիկ փորձում են զբաղվել սիրով, նույնիսկ սիրո մեջ նրանք մնում են գործողություն կատարողներ: Այդ պատճառով նրանք կորցնում են մեծագույն հնարավորությունը բացահայտելու, թե ինչ է հանձնվելը:

Անգլերեն սեր անել (to make love) արտահայտությունը աբսուրդ է: Ինչպես կարելի է սեր անել? Եթե մնում է նա, ով անում է, նշանակում է մասնագետը, մարդը, ով լավ տիրապետում է տեխնիկային, շարունակում է գոյություն ունենալ: Եթե դուք հետևում եք տեխնիկայի` փեզ չկորցնելով սիրո մեջ, դուք երջանկություն չեք ունենա: Երբ դուք ձեզ կորցնում եք, դուք չգիտեք, թե որտեղ եք գտնվում, չգիտեք թե ինչով եք զբաղված, եթե դուք ամբողջությամբ պրոցեսի մեջ եք ներառվել, եթե ոչ մի մասնիկ առանձնացված չէ ամբողջից … միայն այդ ժամանակ է հնարավոր հիանալի օրգազմիկ ապրում: Ահա թե ինչ է երջանկությունը:


Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ

0