pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - Վախ ապրում են բոլոր մարդիկ,այն բոլոր հույզերից ամենավտանգավորն է:Ինտեսիվ վախը կարող է
Կիրակի, 2016-12-04, 9:17 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Վախ

Վախ  ապրում  են  բոլոր մարդիկ,այն  բոլոր  հույզերից  ամենավտանգավորն  է:Ինտեսիվ  վախը  կարող  է  նույնիսկ  հասցնել  մահվան:Պրիմիտիվ  ազգերի  մոտ  հանդիպում  են  մահվան  դեպքեր  կապված  տաբուի  խախտման  հետ:Դա  այսպես  կոչված  Վուդուի  մահն  է,որը նկագրված  է  հայտնի   ֆիզիոլոգ  Քենոնի  աշխատություններում:Սուր  կատատոնիկ  շիզոֆրենիան   կարող  է  ավարտվել  մահով,որի  պատճառներըից  մեկը  հավանաբար վախն է:
  Կենդանին  կարող  է  վախենալ միայն կոնկրետ  վտանգերից,իսկ մարդը շնորհիվ  իր  երևակայության  վախենում  նաև  երևակայական  դժվարություններից,որոնք  ինքն  է  ստեղծում:Նրա բավական լավ  զարգացած  ուղեղը  ծնում  է  սատանաներ,հրեշներ,որոնք  թունավորում  են նրա գոյությունը:Ստեղծել  նոր  վախ  հեշտ  է,իսկ  սպանել  այն շատ դժվար `  դրա  աննյութական լինելու  հետևանքով:Սա  բավական  ակնհայտ  է  հավատքներում   և հետամնաց  ազգերի  պատկերացումներում:
  Վախը  հիմնված  է ինքնապահպանման  բնազդի  վրա,կրում է  պաշտպանական  բնույթ  և ուղեկցվում  է նյարդային  գործունեության,ֆիզիոլոգիական  փոփոխություններով,ինչը  ազդում  է  շնչառության  և պուլսի,զարկերակային  ճնշման  ու ստամոքսահյութի  արտազատման  վրա:Վտանգի  հասկացումը,դրա  գիտակցումը  ձևավորվում  է կյանքի  փորձի  և միջանձային  հարաբերությունների  արդյունքում,երբ  որոշ   անտարբեր  գրիռներ  աստիճանաբար  ձեռք  են բերում  վտանգի բնույթ:Նման  դեպքում,խոսում են  տրավմատիկ  փորձի  դրսևորման  մասին ` վախ,ցավ,հիվանդություն,կոնֆլիկտներ,անհաջողություններ  և այլն:
  Ամեն  մարդ ունի վախի  անհատականացված  տեսակներ,որը վերաբերում  է նրա անհատական  կենսակերպին,արտահայտում  է մարդու  անհատական  որակները,և այն տեղ ունի բոլոր  հասարակական  կառույցներում:Վախը  մեր  գիտակցության մեջ  առաջանում  է  շատ  վաղ `  որպես  զարգացման   անհրաժեշտ պայման  և աստիճանաբար  կորցնելով  հին ձևերը ` ստանում  է  նոր բովանդակություն:
  Նույնքան  հաճախ  ինչքան  վախը  հանդիպում  է նաև  տագնապ  արտահայտությունը,որը  վտանգի կանխազգումն  է,անհանգստության  վիճակը: Ավելի հաճախ  տագնապը  արտահայտվում  է  ինչ –որ  իրադարձության  սպասելիս,որը  դժվար  է  կանխագուշակել  և կարող  է  բերել  տհաճ  հետևանքների :Եթե  վախը  գիտակցության մեջ մարդու կյանքի  ու բարեկեցությանը  սպառնացող  կոնկրետ  վտանգի  աֆելտիվ  արտացոլումն  է, ապա  տագնապը  սպասվող  սպառնալիքի  սրված  զգայությունն  է:Ի տարբերություն  վախի, տագնապը  կարող  է  արտահայտվել  ուրախության  զգացումի  ձևով,որպես հաճելի  սպասում:Անհանգստության  զգացումը,կախված  երեխայի  անձի  հոգեկան  կառուցվածքից,կենսափորձից ,ծնողների  ու  հասակակիցների  հետ  հարաբերություններից,կարող  է  ձեռք բերել  ինչպես  տագնապի,այնպես  էլ  վախի  բնույթ:
Այն մարդը,որը  գտնվում  է  անորոշ  իրավիճակներում,զգում  է  տագնապ,իսկ  այն մարդը,որը  վախենում  է  որոշակի  օբյեկտներից կամ  մտքերից,ապրում  է վախ :Իր  հերթին  վախը  կարելի  է  դիտել  որպես  տագնապի  դրսևորում  կոնկրետ,օբյեկտիվացված  ձևով ,եթե  տագնապը  ձեռք  է բերում  երկարատև  ընթացք:Անհանգստության  վիճակներում (տագնապալիություն  և  ահ) վախը  թաքնված  է  հոգեկանի  տարբեր  մութ  անկյուններում`  սպասելով  դրսևորման  հարմար պահի:Այն  անհանգստությունը,երբ  գերակշռում  է ահը,բնորոշ  են դանդաղելը,«միևնույն  տեղում  դոփելը»,խոսքը  անարտահայտիչ  է,մտածողությունը ` իներտ,ծանրություն  կա  սրտին:Ի  տարբերություն  դեպրեսիայի,չկա կարոտ,մահվան  մտքեր,պահպանվում  է  բավարար  ակտիվություն  կենսագործունեության  այն  ոլորտներում,որոնց  դեռ  չի  դիպչել  վախը:Իսկ  այն  անհանգստությունը,երբ  գերակշռում  է  տագնապիությունը,նկատվում  են  շարժողական  գրգռվածություն,անչափ  մեծ   հետաքրքրասիրություն  և ձգտում  զբաղվելու  ցանկացած  նույնիսկ  անօգուտ  գործունեությամբ:Բնորոշ  է  սպասումի  անտանելությունը,որը  դրսևորվում  է    շտապողականությամբ  և անհամբերությամբ:Խոսքի  տեմպը  արագացված  է,որը  երբեմն  կարող է  դրսևորվել  չղեկավարվող  բառերի  հոսքով:Հետևաբար  տագնապալիությունը  հիշեցնում  է  ինչ –որ  խոլերիկ,իսկ  վախկոտությունը` ֆլեգմատիկ  խառնվածքի  դրսևորում:
  Ֆոբիաների  տակ  հասկացվում  է  վախերի  տեսակ,որոնց  առաջացումը  պայմանավորված  չէ  որևէ  ռացիոնալ  պատճառով:Դրանք  կպչուն  ,ոչ ադեկվատ  կոնկրետ  բովանդակություն  վախի  ապրումներ  են,որոնք  առաջանում  են որոշակի  ֆոբիկ  իրադրությունում:Առաջին  հայացքից  ֆոբիաների  նշանները` շնչահեղձություն,կծկումներ  կոկորդում,արագացված  շնչառություն,էականորեն  չեն  տարբերվում  ռեալ  կամ  արդարացված  վախից:Իրականում  նրանց  միջև  կան  էական   տարբերություններ:Եթե  վախը  առաջանում է  բոլոր  մարդկանց  մոտ  և վերանում  է  ռեալ  վտանգի  անցնելուց  հետո,ապա  ֆոբիայի  դեպքում  մարդը,որպես  կանոն  հասկանում  է ,որ  իր  ռեակցիան  ոչնով  պայմանավորված  չէ  և նույնիսկ  անիկմաստ  է,ընդ որում  չի  դադարում  վախենալ:Բոլոր   հիմնված  վախերը  ակտիվ են.մարդը միշտ  փնտրում  է  ուղիներ  դրանցից  ազատվելու համար:Ֆոբիան  պասիվ զգացողություն է. Նման վախի  ենթարկված  մարդը  խուսափում  է  տհաճ  իրադրություններից,բայց չի ձգտում  ազատվել  իր  կպչուն  վիճակից,քանի որ  հոգու  խորքում հասկանում  է ,թե  ինչքան հարմար է գտնվել  վախի ենթակայության տակ,այսինքն  ֆոբիան  տալիս  է նրան  երկրորդական շահ:

Վերադառնալ Հոգեբանություն

Կիսվեք ընկերների հետ

89