2:17 PM 1Ըստ հեղինակի, statusner, aforizmner, anektdotner, ser, txur, grqer, kursayin, ashxatanq, | ||
1Ըստ հեղինակի, statusner, aforizmner, anektdotner, se
Հայրենիքի համար արված է ոչ բավականաչափ, եթե ամեն ինչ չի արված: Մ. Ռոբեսպիեր Ով չի սիրում իր երկիրը, ոչինչ սիրել չի կարող: Ջ. Բայրոն Որտեղ չկա շահերի ընդհանրություն, այնտեղ չի կարող լինել նպատակների միասնություն` չխոսելով արդեն գործողությունների միասնության մասին: Ֆ. Էնգելս Ուրիշ ժողովրդի ստրկացնող ժողովուրդը կռում է իր սեփական շղթաները: Կ. Մարքս Որքա՜ն ահավոր կարող է լինել բանականությունը, եթե նա չի ծառայում մարդուն: Սոֆոկլես Վ. Հումբոլդա Ամենադեմոկրատական ուսմունքներից առաջինն այն է, որ բոլոր մարդիկ հետաքրքիր են: Հ. Չեստերտոն Յուրաքանչյուր մարդ մի ամբողջ հատոր է, եթե միայն դուք գիտեք, թե ինչպես կարդալ այն: Ու. Չենինգ Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ` առանց մնացորդի, անհետաքրքիր են: Մարդը, ըստ հնարավորինս, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան: Մ. Գորկի Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից. արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով: Ժ. Լաբրյուեր Մարդիկ երբեք չեն լինում ո՛չ չափազանց լավ, ո՛չ չափազանց վատ: Ֆ. Լարոշֆուկո Մարդու առաքինության մասին պետք է դատել ոչ թե ըստ նրա պոռթկումների, այլ ըստ ամենօրյա գործերի: Բ. Պասկալ Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել: Լ. Ֆոյերբախ Մարդկանց փոխելու համար հարկավոր է սիրել նրանց: Նրանց վրա ներգործելը համամասնական է նրանց նկատմամբ սիրուն: Ի. Պեստալոցցի Որևէ մեկի հատկանիշը գնահատելու համար հարկավոր է այդ հատկանիշի որոշ մասն ունենալ նաև իր մեջ: Վ. Շեքսպիր Միայն այն ժամանակ մարդ կդառնաս, երբ սովորես ուրիշի մեջ տեսնել մարդուն: Ա. Ն. Ռադիշչև Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին, քանի դեռ չի սովորել դատել ինքն իր մասին: Ի. Գյոթե Ամեն մարդ տարբերվում է ուրիշից և օր-օրի տարբերվում է իրենից: Ա. Պոպ Մարդ ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրիգինալ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև: Բ. Պասկալ Ուրիշներին հարգելը առիթ է տալիս հարգել ինքն իրեն: Ռ. Դեկարտ | ||
|
Total comments: 0 | |