Հինգշաբթի, 2024-04-25, 4:35 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Main » 2011 » July » 31 » եկ գենով:Տղամարդու սեռական գեղձերում գեների
9:07 PM
եկ գենով:Տղամարդու սեռական գեղձերում գեների
 Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տղամարդն ու կինը

Տղամարդն ու կինը միմյանցից տարբերվում են մեկ գենով:Տղամարդու սեռական գեղձերում գեներից ընդամենը մեկի գործունեության դադարեցումը, նույնիսկ հասուն մարդու պարագայում, հանգեցնում է դրանց` կանացի դառնալուն: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի հետազոտական խմբի կողմից Nature ամսագրում  հրապարատված հոդվածում: Այսպես, մասնագետներին հաջողվել է պարզել, որ կաթնասունների սեռը էմբրիոնի ձեւավորման վաղ շրջանում կայացվող մեկանգամյա որոշում չէ:
Մարդն ունի հատուկ գեներ, որոնք նրա կյանքի ամբողջ ընթացքում աշխատում են մարդու սեռը հաստատելու համար: Խոսքը երկու` Dmrt1 եւ Foxl2 գեների մասին է: Առաջինը` կյանքի ողջ ընթացքում պաշտպանում է տղամարդուն կին դառնալուց: Սա նշանակում է, որ մարդու գեղձերում կա հատուկ բջիջների խումբ, որը որոշում է սեռական գեղձերի հետնորդների ճակատագիրը, այսինքն` դառնալ սպերմատոզոիդներ, թե՞ ձվաբջիջներ: Տղամարդկանց մոտ այդ բջիջները կոչվում են Սերտոլի, իսկ կանանց մոտ` հատիկավոր բջիջներ: Նշված երկու բջիջների ճակատագիրը որոշվում է հենց նշված գեներով:

Գիտնականներին հաջողվել է գենետիկ ճանապարհով տղամարդկանց մեջ անջատել Dmrt1 գենը, ինչի հետեւանքով դրանք դարձել են կանացի հատիկավոր բջիջներ: Բացի այդ, տղամարդկանց սերմնաբջիջներում սկսել են ձեւավորվել բջիջներ, որոնք արտադրել են էստրոգեն: Dmrt1 գենը ծառայում է որպես հակակշիռ  Foxl2 գենի համար, որը պատասխանատու է սեռական գեղձերի «իգականացման» հարցում: Հետեւաբար, երբ էմբրիոնն սկսում է զարգանալ, Dmrt1-ը առաջ է մղվում եւ սկսում է կլանել  բջիջները. Foxl2-ի կլանման դեպքում էմբրիոնի սեռը լինում է արական:
Գիտնականների մեկ այլ խումբ պարզել է հակառակը` Foxl2-ի կլանումը հատիկավոր կանացի բջիջները դարձնում է Սերտոլի բջիջներ: Այսկերպ, ինչպես գրում է MIGnews-ը, սեռական գեղձերի գենետիկ ապարատը ցույց է տալիս, որ նորմալ բջիջները ընդունակ են մի տեսակից վերածվել մեկ այլ տեսակի:

Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ
Views: 826 | Added by: Davit | Tags: Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տղամ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]