Շաբաթ, 2024-04-20, 5:01 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Main » 2011 » July » 29 » Ինքնասպանություն 1 Հոգեբանություն inqnaspanutyun erjankutyun chaprel txur animast kyanq
4:09 PM
Ինքնասպանություն 1 Հոգեբանություն inqnaspanutyun erjankutyun chaprel txur animast kyanq
Ինչո՞ւ է անձը կատարում ինքնասպանություն

Ինքնասպանության միտքն առաջանում է այն ժամանակ, երբ պրոբլեմների նժարը զգալիորեն ծանրանում է մարդու՝ այդ պրոբլեմները տանել կարողանալու ունակության նժարից: Այսինքն, մի նժարին պրոբլեմներն են, մյուսին՝ դրանք տանելու կարողությունը: Ոչ ոք չի ասում, թե պրոբլեմներն այդ չափազանցված են կամ հեչ բան են, կամ հիվանդ կամ գրգռված երևակայության արդյունք, չգիտեմ ինչ... Նման փաստարկները հաստատ համոզիչ չեն, նույնիսկ վիրավորական են նրա համար, ում պատկանում են պրոբլեմները: Բայց: Բայց եթե անհնար է թեթևացնել պրոբլեմների նժարը, ապա անհրաժեշտ է ծանրացնել մյուս նժարը, որ բալանսը պահպանվի: Այսինքն, ավելացնել տանելու կարողությունը, ինչը, ի տարբերություն առաջինի, միանգամայն հնարավոր է, քանի որ մարդու հնարավորություններն անսահման են: Եվ նույնիսկ: Նույնիսկ, կամ առավել ևս, ինքնասպանության լույսի տակ բոլոր նպատակները երբ վերացած են, սա արդեն դառնում է ինչ-որ նպատակ ՝ ավելացնել քո՝ տանելու, դիմանալու կարողությունը: Վերջապես պատվի հարց: Եթե անգամ քեզ թվա, թե անհեռանկար է այս բոլորը, գոնե մի բան հաստատ շահելու ես. ժամանակ: Իսկ ժամանակը լուծում է խնդիրները:

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ Է պատանիների հոգեկանում կատարվող փոփոխությունները, որոնք հանգեցրել են ինքնաօտարացման և սեփական կյանքի անիմաստության զգացման, արդյունքում կատարվել է ինքնասպանության փորձ: 
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ: Պատանիների ներանձնային հոգեբանական առանձնահատկությունները, զուգակցվելով արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններին և մանկության ընթացքում տարած հոգեբանական տրավմաներին, անձի հոգեկանում կազմում են յուրահատուկ դոմինանտող կառուցվածք և պատանիներին մղում տարաբնույթ սուիցիդալ գործողությունների: 
Հիմնական նպատակի իրականացման համար անդրադարձել ենք հետևյալ կոնկրետ խնդիրներին. 
1. Ուսումնասիրել ինքնասպանության պրոբլեմին վերաբերվող սոցիոլոգիական, անթրոպոլոգիական, հոգեբուժական, կենսաքիմիական և հոգեբանական տեսակետները, դրույթները, այսինքն, կատարել համառոտ պատմական ակնարկ: 
2. Սահմանել և բնութագրել սուիցիդի երևույթը, տալ սուիցիդալ հոգեբանության մեջ առկա հասկացությունների մեկնաբանումը, դասակարգել սուիցիդի տեսակները, բնութագրել դրանք և ընդհանուր ձևով ներկայացնել նրանց պատճառականությունը: 
3. Իրականացնել սուիցիդի վիճակագրական ուսումնասիրություն 
4. Բացահայտել պատանիների վարքում սուիցիդալ հակվածության տեղն ու դերը: 

Առաջին գլուխը նվիրված է սուիցիդալ վարքի կառուցվածքի մակնաբանմանը: Սույն գլխի առաջին ենթաբաժնում ներկայացված է ինքնասպանության սահմանման հիմնախնդիրը: Այստեղ նշվում է, որ հոգեպես առողջ անձանց ինքնասպանությունը մենք սահմանում ենք որպես շարունակական դեզադապտացիայի կամ աֆեկտի արդյունքում, անձի սահմանային հոգեվիճակում, լետալ ավարտով այնպիսի աուտոդեստրուկտիվ գործողություն, որի դեպքում այն դիտարկվում է որպես իրավիճակից դուրս գալու ելք, դիմացինին պատժելու միջոց, ուշադրություն գրավելու եղանակ, սակայն ոչ անգիտակից և անվերապահ ձգտում դեպի մահը: Երկրորդ ենթաբաժնում ներկայացվում են սուիցիդալ հոգեբանության հիմնական հասկացությունները: Երկրորդ ենթաբաժնում ներկայացված է ինքնասպանությունների դասակարգումը: Ներկայացնենք Է. Դյուրկհեյմի դասակարգումը, նա գտնում էր, որ գոյություն ունի սուիցիդի 3 տիպ` էգոիստական, ալտրուիստական և անոմիստական: Շնեյդմանը, հիմնվելով հոգեբանական աուտոպսիայի վրա, սուիցիդը դասակարգում է էգոստական, ագեներատիվ և դիադիկ տիպերի: 
Երրորդ ենթաբաժնում ներկայացվում են ինքնասպանության մեկնաբանման տեսությունները: 
Երկրորդ գլուխը կոչվում է ինքնասպանության առանձնահատկությունները պատանեկության տարիքում: Այս գլխի առաջին մասում տրվում է պատանեկության տարիքի հոգեբանական բնութագիրը, պատանիների ընդհանուր զգացմունքնային ուղղվածության տիպերը: Գլխի երկրորդ մասում ներկայացվում են այն գործոնները, որոնք նպաստուն են սուիցիդալ վարքի դրսևորմանը: Գոյություն ունեն որոշ հոգեբանական գծեր, որոնք նպաստավոր ազդեցություն ունեն պատանիների սուիցիդալ որոշման կայացման գործում Դրանք են աֆֆեկտիվ խանգարումները, դեպրեսիան, ալկոհոլի և պսիխոակտիվ նյութերի չարաշահումը, սննդառության խանգարումները, շիզոֆրենիան: Երրորդ մասում տրվում է սուիցիդալ փորձ կատարած պատանիների հոգեբանական որոշ որակների բնութագիրը: Սուիցիդենտների հոգեկանում այս գծերից որևէ մեկը կամ դրանց հարաբերակցումը հանդիսանում է դոմինանտող, ուստի դրանց ազդեցության տակ մեծանում է անձի` ինքնասպանություն կատարելու հավանականությունը: Դրանք են իմպուլսիվությունը, ագրեսիան, տագնապը: Այս անձնային գծերը սոցիալական գործոնների հետ միասին պայմանավորում են պատանիների սուիցիդալ վարքը: 
Աշխատանքի երրորդ գլուխը բովանդակում է հետազոտված անհատների փորձարարական հետազոտությունները: Պատանիների սուիդիդալ վարքի պատճառները բացահայտելու նպատակով ընտրվել են 25 ինքնասպանության փորձ կատարած պատանի հանցագործներ և ուսումնասիրվել այն սոցիալական պայմանները և անձնային առանձնահատկությունները, որոնք հնարավոր է, որ սուիցիդոգեն գործոն հանդիսանային: Մեր փորձարարական աշխատանքի նպատակը պատանիների սուիցիդալ վարքի ներքին և արտաքին պատճառների բացահայտումն է: Հետազոտությունն անցկացվել է Աբովյանի քրեակատարողական հիմնարկի անչափահասների տեղամասում 2006 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Հետազոտությունը կատարվել է մի քանի փուլերով, ներառելով մի շարք մեթոդներ և մեթոդիկաներ: Դրանք են դիտումը, անկետավորման, զրույցի մեթոդները, Շնեյդմանի հոգեկան ցավի գնահատման մեթոդիկան, սուիցիդալ մտքերի որոշման սանդղակը, Ա.Ս. Զիգմոնդի և Ռ. Ժ. Սնայթի դեպրեսիայի և տագնապի հոսպիտալային սանդղակը, դեպրեսիայի գնահատման Բեկի սանդղակը Թեյլորի տագնապախռովության չափման մեթոդիկան, ՙԾառ՚ պրոեկտիվ մեթոդը, սուիցիդալ ռիսկի որոշման Լյուբան-Պլոցցի հարցարանը, անձի ընկճվածությունը (դեպրեսիան) որոշող տեստը, կյանքի բարեհարմարության ինդեկսի որոշման մեթոդիկան և սուիցիդալ հակումներով անձանց մի շարք համապատասխան մեթոդներ և մեթոդիկաներ: Հետազոտության վարկածն այն է, որ պատանիների անձնային ներհոգեկան առանձնահատկությունները, զուգակցվելով սոցիալական միջավայրի անբարենպաստ գործոններին, մանկության ընթացքում տարած հոգեբանական տրավմաներին, անձի հոգեկանում ստեղծում են յուրահատուկ դոմինանտող կառուցվածք և պատանիներին մղում տարաբնույթ սուիցիդալ գործողությունների: Հետազոտության այս մասում կատարվել է հետազոտված պատանիների անձի խորը հոգեբանական ուսումնասիրություն, նրանց հետ անցկացված հոգեբանական զրույցի և թեստավորման միջոցով բացահայտվել են այն անձնային առանձնահատկությունները և սոցիալական գործոնները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել սուիցիդալ վարքի ընտրության վրա: 
Կատարված հետազոտություններից պարզվում է, որ սուիցիդին նպաստող սոցիալական պատկանելիության գործոններն են. 
1. Անբարենպաստ ընտանիքը, ներընտանեկան սխալ դաստիարակությունը և սպառողական հոգեբանության առկայությունը: 
2. Փողոցային ասոցիալ ռեֆերենտային խմբերին պատկանելը և ոչ ռացիոնալ արժեքներով կողմնորոշվելը: 
3. Կայուն դրական սոցիալական ստատուսի բացակայությունը: 
4. Անցումային շրջանի կացութաձևերի անբարենպաստ ազդեցությունը: 
5. Կյանքի ուղու դեֆորմացված պատկերացումները: 

Այսպիսով, փորձարարական հետազոտություններից պարզ դարձավ, որ յուրաքանչյուր ինքնասպանություն յուրահատուկ է և ունի բազմաթիվ ինչպես սոցիալական, այնպես էլ ներանձնային պատճառներ: Մահվան ընտրության վրա ազդող գործոններն այնքան բազմազան են, որ անհնար է վերականգնել սուիցիդենտի հոգեվիճակը, սակայն անվիճելի է արտաքին հանգամանքների կարևորությունը պատանիների սուիցիդալ որոշման կայացման հարցում: Հենց այդ արտաքին հանգամանքների բեկումն է անձի հոգեկան աշխարհում առաջացնում տարբեր ռեակցիաներ: 
Ինչպես արդեն պարզեցինք, պատանիների համար որոշիչ դեր են խաղում այն սոցիալական գործոնները, որոնց ազդեցությունը անձի վրա ունեցել է շարունակական բնույթ, այսինքն, որոնք գալիս են մանկությունից: Հարկ է նշել, որ բոլոր սուիցիդենտներին բնորոշ է ագրեսիվությունը, ընդ որում այն հանդես է գալիս ոչ թե որպես անձնային հատկություն Մի կողմից ընտանիքում սառը հարաբերությունները թվացյալ ջերմության քողի տակ, լարված, անհամերաշխ մթնոլորտը, ծնողների անուշադրությունը, մյուս կողմից միջանձնային հարաբերությունների խաթարումը հանգեցրին նրան, որ հետազոտվողները հայտնվեցին մանկավարժորեն բարձիթողի վիճակում և ունենալով բացասական ներգործություններն արագ ընկալելու ընդունակություն` ներգրավվեցին հակահասարակական ռեֆերենտային խմբերի մեջ: Ընտանիքում նրանց մեջ չԷր ձևավորվել բարոյական նորմերի համակարգը, ուստի կյանքի մասին պատկերացումները, աշխարհայացքը, համոզմունքները ձևավորվել են ռեֆերենտային խմբերում: Այս բոլոր գործոնները, զուգակցվելով պատանիների ներանձնային առանձնահատկություններին, անձին մղում են սուիցիդալ գործողություների: 
Համեմատած դեռահասների` պատանիների մոտ սուիցիդալ հակումը առավել չափով պայմանավորված է սուիցիդալ գործոններով: 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ: Այսպիսով, վերլուծելով սուիցիդի տեսական դրույթները և մեր կողմից իրականացված փորձարարական հետազոտության տվյալները` գալիս ենք այն եզրակացության, որ պատանիների սուիցիդալ վարքի պատճառականության շղթայում մեծ դեր են խաղում այնպիսի անձնային գործոներ, ինչպիսիք են իմպուլսիվությունը, ագրեսիվությունը, ներամփոփությունը, թերարժեքության բարդույթը, հուզական սառնությունը, օտարվածությունը շրջապատող աշխարհից, հուսահատությունը, հիասթափությունը մի բանից կամ մեկից, որը մեծ տեղ էր զբաղեցնում նրանց կյանքում, առանձնանալու ձգտումը, լքված լինելու զգացումը, անտարբեր վերաբերմունքն ամեն ինչի նկատմամբ: Հետազոտված բոլոր սուիցիդենտներին բնորոշ է դեպրեսիվ վիճակը, որի առաջացման պատճառ են դարձել սթրեսը, ֆրուստրացիան, մտերիմ անձնավորության կորուստը, հոգեկան միայնությունը: Այս գործոնները անբարենպաստ սոցիալական միջավայրի առկայության պայմաններում հիմնովին արմատանում են անձի հոգեկանում և հիմք են դառնում ինքնասպանության փորձի իրականացման համար: Մենք պարզեցինք, որ սուիցիդալ վարքի վրա ազդող կարևորագույն գործոնններից մեկը սոցիալական մեկուսացվածությունն է: Այս երևույթի հիմքերը գալիս են ընտանիքից, քանի որ անձի բոլոր բացասական որակները ձևավորվում են առաջնային սոցիալական ինստիտուտում` ընտանիքում: րեթե բոլոր հետազոտված պատանիները մեծացել են անբարենպաստ ընտանիքներում, սառը, լարված և անհամերաշխ մթնոլորտում: Սոցիալական և մանկավարժական բարձիթողության պայմաններում նրանք արագորեն յուրացրել են հակահասարակական վարքի նորմերը, ներգրավվել են բացասական ռեֆերենտային խմբերի մեջ, սկսել են չարաշահել ալկոհոլն ու թմրադեղերը, իսկ վերջինների ազդեցության տակ տեղի է ունենում գիտակցության մթագնում: Այս գործոնը բարձրացնում է սուիցիդալ ռիսկի հավանականությունը: Իսկ Անձի հոգեկանում արտաքին և ներքին գործոնները հնարավոր չէ զատել միմյանցից, նրանք հանդես են գալիս որպես մի ամբողջություն: Ուստի արտաքին սոցիալական և ներհոգեկան գործոններն առանձնացվում են միայն պայմանականորեն: 
Վերջում նշենք, որ ինքնասպանությունը բռնություն է, ոչ միայն կյանքի, այլև մահվան դեմ: Ինքնասպանություն կատարելով անձը եռակի մեղք է գործում` ինքն իր, մարդկության և Աստծո դեմ:

Վերադառնալ Հոգեբանություն

Կիսվեք ընկերների հետ


112
Views: 2069 | Added by: Davit | Tags: երբ պրոբլեմների նժարը զգալիորեն ծան, Ինչո՞ւ է անձը կատարում ինքնասպանութ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]