3:16 PM Մեղանչել - Զղջում եմ | |
Մեղանչել - Զղջում եմ Պատահել է, որ չեմ սիրել, Բայց, չգիտե՞մ ` ինչ՞ի համար , Չեմ զլացել անսեր տիրել. Գրկել եմ կամ համբուրել եմ: Չեմ ընդունել սրտիս խորքում, Սակայն լռել – համբերել եմ: Ես շատ հաճախ այն չեմ տվել , - Մեղանչել եմ, - կարո~ղ էի. Ու շատ հաճախ ցած եմ թևել, Իսկ վեր թևել կարո~ղ էի: Եվ փախուստ եմ ինձնից տվել` Ուրիշ տեղ եմ իզուր չվել – Օտա~ր ոլորտ ` օտա~ր թևով, Մինչդեռ մնալ կարո~ղ էի, Կարո~ղ էի և - պարտավոր: Մեղավոր եմ հույսի համար,- Չարդարացա~վ ` Ոչ իմ մեղքով . Եվ կենդանի այն հավատի, Որ քարացա~վ` Ոչ իմ մեղքով . Եվ այն բարի սրտի համար. Որ չարացա~վ` Ոչ իմ մեղքով : Մեղանչել եմ Եվ այն ըմբոստ երգի առաջ, Որ խոհեմս պատառեցի. Այն խոհերի մահվան համար, Որոնց ծինը խաթարեցի. Մեղավոր եմ և քո առաջ, Որ...սիրելուց դադարեցի, Եվ այն ներման, որ բռնությամբ Իմ լայն սրտից վտարեցի... Իսկ ճիշտ ասած` Ընդհանրապես մեղա գալու քիչ բան ունեմ. | |
|
Total comments: 0 | |