3:13 PM Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում | |
Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար... Թե կուզես ՝ լռի՛ր, Թե կուզես՝ ոռնա, Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ, Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով, Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին. Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն, Հավատացյալ չես՝ աստծուն հավատա, Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել-իզուր, Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել- իզուր... Ու եթե կուզես, ապրելն այս է հենց, Եվ սերն իսկական հենց այս է որ կա. -Պատահաբար են պատահում կյանքում, Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս...
| |
|
Total comments: 2 | |
| |