Ուրբաթ, 2024-04-19, 0:27 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Main » 2011 » August » 6 » Պատանի աղջիկներ / դաշտանային ցիկլ
11:08 PM
Պատանի աղջիկներ / դաշտանային ցիկլ

Պատանի աղջիկներ / դաշտանային ցիկլ


Դաշտանային ցիկլը աղջիկների սեռական հասունացման կարևորագույն փուլն է և  սեռական հասունացման ֆիզիկական դրսևորումներից մեկն է;   Ինչպես և մյուս  ֆիզիկական դրսևորումները, դաշտանը նույնպես կարող է շփոթեցնել աղջիկներին, երբեմն նույնիսկ տագնապի և վախի աղբյուր լինել: Շատ աղջիկներ /և տղաներ/ լիարժեք պատկերացում չունեն կանանց վերարտադրողական համակարգի մասին, և/կամ ինչ է տեղի ունենում դաշտանային ցիկլի ժամանակ, որի պատճառով էլ այն առեղծվածային է թվում:


Աղջիկների սեռական հասունացման շրջանը սկսվում է 8-13 տարեկանում:Այս շրջանում փոխվում է նրանց մարմինը և միտքը, որը պայմանավորված է հորմոնալ տեղաշարժերովով: Ֆիզիկական փոփոխությունները դրսևորվում են օր. կրծքերի աճով և զարգացմամբ, որից մոտավորապես 2- 2.5 տարի հետո սկսվում է դաշտանային ցիկլը: Առաջին ցիկլի սկսվելուց մոտ 6 ամիս առաջ աղջիկը կարող է նկատել առատ հեշտոցային արտադրություն ինչը նորմայի մեջ է և պետք չէ անհանգստանալ, եթե այն չունի հոտ  և  քոր չի առաջացնում: Առաջին դաշտանը կոչվում է մենարխե:


Դաշտանային ցիկլը արյունահոսության առաջին օրից մինչև հաջորդ արյունահոսության առաջին օրը ընկած ժամանակահատվածն է: Օրինակ երբ աղջկա մոտ ցիկլը սկսում է հունվարի 8-ին, իսկ մյուս ամիս` փետրվարի 2-ին, ապա իր ցիկլը տևում է 25 օր /հունվարի 8-ից մինչև փետրվարի 2/: Դաշտանը բուն արյունահոսությունն է, որը տևում է 3-7 օր:


Վերադառնալ Սեր և Սեքս

Կիսվեք ընկերների հետ

89
Views: 4756 | Added by: Davit | Tags: Պատանի աղջիկներ / դաշտանային ցիկլ Դ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]