Քո պատճառով - 28 August 2011 - pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար
Շաբաթ, 2016-12-03, 1:15 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Main » 2011 » August » 28 » Քո պատճառով
3:14 PM
Քո պատճառով
Քո պատճառով

Քո աչքերի՛,քո աչքերի՛,քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր , ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։

Քո մատների՛,քո մատների՛ ,քո մատների՛ պատճառով
Իմ մատները,իմ մատները լույս են ուզում խմորել։

Քո թեւերի՛,բա՛ց թեւերի ,մե՛րկ թեւերի պատճառով
Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երեւում։

Քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել։

Քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՛հ եմ դարձել։

Քեզ այս ձեւով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս՝հպարտությունս հաղթողի.
Views: 485 | Added by: Davit | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]