Հինգշաբթի, 2024-03-28, 11:34 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Մենք այն բանի համար չենք դատողություններ անում, որ իմանանք, թե ինչ է առաքինությունը, այլ նրա համար, որ դառնանք լավ մարդիկ:
Արիստոտել

Առաքինության մասին լավ դատողություններ անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի, իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի: 
Արիստոտել

Հանցավոր ցանկությունները դժբախտության գագաթնակետն են: Ավելի լավ է չստանալ այն, ինչ ցանկանում ես, քան հասնել այն բանին, ինչը հանցավոր է ցանկանում:
Ցիցերոն

Եթե նույնիսկ դու մեն-մենակ ես, ոչ մի վատ բան մի՛ խոսիր և մի՛ արա: Սովորի՛ր ավելի շուտ ամաչել ինքդ քեզնից, քան ուրիշներից:
Դեմոկրիտ

Բարոյականությունը պետք է լինի բնավորության մեջ:
Ի. Կանտ

Մարդիկ հրեշտակներ չեն` հյուսված միայն լույսից, բայց և անասուններ էլ չեն, որոնց պետք է քշել նախրատեղ:
Վ. Գ. Կորոլենկո

Երբեք ուրիշներին մի՛ անհանգստացրու այն բանի համար, ինչ ինքդ էլ կարող ես անել:
Լ. Ն. Տոլստոյ

Հափշտակել ուրիշի հաճույքը, հետամուտ լինելով քոնին, արդարացի չէ:
Թոմաս Մոր

Հաճախ ավելի կարճատև և օգտակար է, որ ինքդ հարմարվես ուրիշներին, քան ուրիշներին ստիպես հարմարվել քեզ:
Ժ. Լաբրյուեր

Բոլոր հարաբերություններում մարդը մարդուն անհրաժեշտ է: 
Տ. Գ. Շևչենկո

Շատ բան չունենալով էլ մարդ կարող է յոլա գնալ, միայն` ոչ առանց մարդու:
Օ. Բալզակ

Երկու մարդ կարող են միմյանց փրկել այնտեղ, որտեղ մեկը կործանվում է: 
Օ. Բալզակ

Մարդն ստեղծված է հասարակության համար: Նա ընդունակ չէ և քաջություն չունի ապրել միայնակ:
Ու. Բլեքսթոուն

Մարդը չի կարող ապրել մենության մեջ, նրան հարկավոր է հասարակություն:
Ի. Գյոթե

Մարդն իր բնույթով հասարակական էակ է:
Արիստոտել

Մարդն իրեն ճանաչելու ընդունակ է միայն մարդկանց մեջ:
Ի. Գյոթե

Ապրում ես, ըստ էության, այն ժամանակ, երբ օգտվում ես ուրիշների բարեհաճությունից: 
Ի. Գյոթե

Նա, ով երևակայում է, որ կարող է յոլա գնալ առանց ուրիշ մարդկանց, խիստ սխալվում է, բայց նա, ով երևակայում է, թե առանց իրեն մարդիկ չեն կարող յոլա գնալ, էլ ավելի է սխալվում:
Ֆ. Լարոշֆուկո

Հիրավի մեծ են նրանք, ում սիրտը խփում է բոլորի համար:
Ռ. Ռոլան

Հոյակապ պաշտոն է մարդ լինելն աշխարհում:
Մ. Գորկի