Երեքշաբթի, 2024-03-19, 12:23 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
SMS-Ներ
Հետաքրքիր


Կանցնեն օրեր, տարիներ:

Կմոռացվեն ամեն բան,
Բայց մենք, որպես լավ ընկերներ,
Կմնանք միշտ անբաժան



Ոմանք դա երբեք չեն անում,

Ոմանք անում են կյանքում մեկ անգամ,
Մյուսները` տարին մեկ անգամ,
Մյուսներն էլ` ամիսը մեկ անգամ,
Իսկ ես, դա անում են ամեն օր`
Ես քեզ սիրում եմ


Երբ ցավում է սիրտդ,

երբ չես հասկանում որտեղ է միտքդ,
երբ հոգով ապրում ես ուրիշ աշխարհում ուրեմն իմացիր,
որ քո սրտում արդեն սերն է ապրում


Համբուրում եմ այն շուրթերը,

որ կարդում են այս տողերը,
Թող միշտ հիշեն այս գրողին,
որ ՍԻՐՈՒՄ է կարդացողին...


Ես ամուսնանում եմ

Մյուս շաբաթ երեկույթ ա լինելու
Քիչ մարդիկ են հրավիրված
Դու նույնպես ոչ մի նվեր մի բեր
Բեր մեկին, որ ամուսնանա ինձ հետ:

Երազներում դու իմն ես, իսկ կյանքում դու երազ ես:

Օ՜, քո աչքերը նման են աստղերի: Մեկը՝ վերև, մեկը՝ ներքև...


Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը Փարիզն է,

Ամենագեղեցիկ աշտարակը՝ Էյֆելյանը,
Իսկ աշխարհի ամենագեղեցիկ աչքերը՝ հիմա կարդում են այս SMS-ը


SMS նշանակում է`

S - ՍՐՏԻՍ
M - ՄԻԱԿ
S - ՍԵՐ
Այսպիսով սրտիս միակ սիրուն ուղարկում եմ SMS:

3-րդ հազարամյակը ոնց դիմավորես, այնպես էլ անցկացնելու ես:

Հարսնացուի զգեստը սպիտակ պիտի լինի` դա կենցաղային տեխնիկայի ամենատարածված գույնն է:

Հերիք ա կնոպկեքս սեղմես էլի, շոգ ա, մի րոպե ձեռքիցդ ցած դիր մի քիչ հովանամ: Քո հեռախոս:

Ես 20 տարեկան եմ 10 տարվա ստաժով:

Խնդրում ենք ձեր գրքի հաջորդ հատորը հրատարակել ռուլոնի տեսքով ու առանց տեքստի:

Կներես, քո դեմքն ինձ ո՞ր մուլտիկից ա ծանոթ:

Կարմիր կաշին իրա կովին չի փոխում:

Ներեցեք, սա SMS-ների ընդունման կե՞տն է

Կանայք իհարկե գաղտնիք պահել կարող են, բայց ոչ մենակով` փոքրիկ 10 -20 հոգանոց խմբերով:

Ապացուցված է,որ աշխարհի ամենաանխելք մարդիկ SMS կարդալուց ներքև իջեցնելու կոճակը սեղմում են բութ մատով....................Հեյ,մի փորձիր թաքցնել մատդ,մենք արդեն տեսել ենք:

Դու աշխարհի ամենատհաս, գեշ, անտակտ, համառ, անխելք, անիմաստ, անբան մարդկանց կարող ես մտափոխել քո ժպիտով, որովհետև դու մարդ չես, դու հրեշտակ ես։

Խնդրում եմ այս խոսքերիս լուրջ կվերաբերվես, չխնդաս, չդատապարտես. Աշխատիր հասկանա ինձ. հիմա ես շատ հուզված եմ երեվի այն պատճառով, որ չգիտեմ, թե ինչպես կընդունես այս բառերս. Ամեն դեպքում դւ իրավունք ունես իմանալ ճիշտը. Իմացիր, որ... Ձմեռ Պապի գոյություն չունի:

Ուշադրություն. Ներկայացնում ենք ձեզ նոր առաջարկ. Այսուհետև րոպեավարձը կախված կլինի միայն բաժանորդի ուղեղի չափից. Շնորհավորում ենք. Դուք խոսելու եք անվճար:

Ներողություն ենք խնդրում, ցուրտ ձմռան պատճառով ձեր հաշիվը սառեցված է:

Այս SMS ի փոխարեն ուզում էի ուղարկել աշխարհի ամենագեղեցիկը ամենալավն ու ամենաբարին, այն առանց ինչի դու չես կարող ապրել գեթ մի վայրկյան ,այն ինչ քո կյանքի իմաստն է ու քո իդեալը, բայց ավաղ ես չտեղավորվեցի հեռախոսի էկրանին, այնպես որ ծնունդդ շնորհավոր:

Մի' սպանեք մոծակներին, չէ որ նրանց երակներում ձեր արյունն է հոսում...

Կինը կարող է միլիոնատեր դարձնել ցանկացած միլիարդատիրոջ:


Տղաս, դու թողել ես քո հեռախոսը տանը:

Մայրիկ:

Հարգելի բաժանորդ, մինչև հունվարի 31-ը ձեր քարտը լիցքավորելու դեպքում Դուք կստանաք 5 կգ ալյուր, 1 կգ լոբի, 2 լիտր ձեթ և 1 խուրձ ավելուկ!!!!!!!!!!!!!


ՍԻՐԻՐ ԿԱՏԱԿԵԼ, ԲԱՅՑ ՄԻ ԿԱՏԱԿԻՐ ՍԻՐՈ ՀԵՏ,
ԿԱՏԱԿԻՐ ՍԻՐՈՎ, ԲԱՅՑ ՄԻ ՍԻՐԻՐ ԿԱՏԱԿՈՎ


Երբ դու լինես մենակ, երբ դու լինես տխուր, երբ դու մթության մեջ լինես, այդ ժամանակ ես իմ սպիտակ նժույգով կգամ քո պատուհանի տակ ու կգոռամ.
– Ժավե՜լ-ժավե՜լ, ժավելի՜ սպիրտ…

Փոխիր դիրքդ, ավելի լավ է կանգնիր, մի շտապիր այժմ մի փոքր աջ շարժվիր, իսկ հիմա ձախ, մի փոքր հետ, հետո առաջ: Նորից ամեն ինչ փչացրեցիր, անգամ ալեհավաքը ճիշտ դիրքով չես կարողանում դնել:


Եթե չես կարող սիրել 1-ին ,ապա սիրիր 1:30 կամ 2-ին:


Բարեվ: Ես վերջապես որոշեցի մի հարց տալ: Մեր ծանոթության առաջին օրվանից այդ հարցը տանջում է ինձ, բայց ես այսքան ժամանակ խիզախություն չունեի այդ մասին խոսելու քեզ հետ: Սկզբից ենթադրություն էի անում, հետո փորձում էի գուշակել քո հայացքից, բայց ի վերջո որոշեցի անձամբ քեզ դիմել մի կողմ դնելով համեստությունը.
Դու բաստուրմա սիրու՞մ ես

Բարև: Ես վերջապես որոշեցի մի հարց տալ: Մեր ծանոթության առաջին օրվանից այդ հարցը տանջում է ինձ, բայց ես այսքան ժամանակ խիզախություն չունեի այդ մասին խոսելու քեզ հետ: Սկզբից ենթադրություն էի անում, հետո փորձում էի գուշակել քո հայացքից, բայց ի վերջո որոշեցի անձամբ քեզ դիմել մի կողմ դնելով համեստությունը.


Դու բաստուրմա սիրու՞մ ես


Մի նյարդայնացրու ինձ.....Շուտով ես տեղ չեմ գտնի թաքցնելու դիակները:

Գնա, գնա, դու իմ նամակ,
Մի կորցրու դու ժամանակ,
Կյանքիս հանիր դու քնից
Ու համբուրիր իմ կողմից:

Քո բուրմունքը բոլորը զգում են հեռվից:
Երբ դու գնում ես, քո բուրմունքը երկար մնում է
Եվ չի թողնում մոռանամ քո գոյության մասին
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՍԽՏՈՐԻԿ...

Ողջույ՛ն: Ես ոստիկանությունում եմ: Ինձ բռնել են: Բոլոր փաստերը իմ դեմ են:
Մեղադրանքը. "Չափից դուրս գեղեցիկ է": ՓՐԿԵՑԵ՜Ե՜Ե՜Ե՜Ե՜Ք:

Ես հոգնել եմ լռելուց ու զգացմունքներս թաքցնելուց:
Ես քեզ պետք է խոստովանեմ...
Ե
Ես
Ես ս
Ես սի
Ես սիր
Ես սիրո
Ես սիրու
Ես սիրում
Ես սիրում ե
Ես սիրում եմ
Ես սիրում եմ ք
Ես սիրում եմ քե
Ես սիրում եմ քեռուս



Չէ, ես չեմ հանգչի քո սրտի խորքում, մոխիր չեմ դառնա ոչ մի խարույկից, հեռու չի քշի ինձ ոչ մի քամի, ոչ մի հանճար ձեռք արձան չի դաչձնի: Թեկուզ և հեռվից ես քեզ կսիրեմ իմ այս ձեռքերով քեզ կպաշտպանեմ, քեզ այցի կգամ խավար օրերիդ, ու երջանկության մոմեր կվառեմ:



Եթե դու շոկոլադ ես, ապա ամենաքաղցրն ես, եթե դու արչուկ ես, ապա ամենափափուկն ես, եթե աստղ ես, ամենափայլունն ես, եթե դու իմ ընկերուհին ես, ամենալավն ես:

Ու թե մի օր հոգիտ թախծի ու քեզ մի պահ մենակ զգաս, ես քո սրտին կգամ այցի, որ քեզ երբեք մենակ չզգաս:

Ընդհամենը 10 տառ, ընդհամենը 3 բառ, որ անգին են ու շատ քաղցր, որ ուզում եմ գոռալ բարձր ու դրանք են ՝ "Ոնց ես քաղցր":

Ապրիր սիրելով
Սիրիր ներելով
Ներիր ժպտալով:

Իսկ դու գիտես ինչքան լավն ես, ինչքան քաղցր ու համով ես, իսկ դու գիտես, որ իմ վարդն ես, շաաատ փշոտ ես, բայց դե լավն ես:

Երբ տեսա քեզ վախեցա սիրել, իսկ հիմա երբ սիրում եմ վախենում եմ կորցնել:


Տանջվել...այս բառն ինձ հարազատ է դարձել:
Հիասթափվել...ինչքան եմ սրա միջով անցել:
Խանդել...սա սովորություն է դարձել:
Սիրել...այստեղ պետք է քո անունը գրել:

Տխուր եմ ինչու՞
Գուցե կարոտից
Կամել քո սերն է
Որ տանջում է ինձ:
Տխուր եմ ինչու՞
Գուցե այն բանից
Որ շոգ արևին
Անձրև է գալիս
ՈՒ անձրևի հետ
Իմ սիրտն է լալիս:



Այն օրվանից,երբ սիրո ուղղահայացը իջեցրիր սրտիս հարթություն,ոչ մի լոգարիթմական կանոն չէր կարող որոշել երկրաչափական պրոգրեսիայով աճող իմ սերը:Իմ գիտակցության առանցք,ուզում եմ,որ թեքվես 45 աստիճանով ու տեսնես շոշափող իմ և քո շուրթերի միջև:


Երդվում եմ Պյութագորասի թեորեմով լինել քեզ հավատարիմ բոլոր ֆունկցիաներում:


Դու մի քիչ խենթ ես,
Մի քիչ երազուն,
Մի քիչ մանուկ ես,
Մի քիչ էլ հասուն:
Դու երևի այն չես,
Ինչ կարծում եմ ես,
Բայց միևնույնն է,
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ


ՍԵՐԸ չի մեռնում,նա միշտ ապրում է,
ՍԵՐԸ պայքարում,ու միշտ հաղթում է,
ՍԵՐԸ պայքար է,ՍԵՐԸ տանջանք է,
Բայց միևնույնն է,ՍԵՐԸ դա կյանք է


Եթե գրվածը արագորեն փոքրանում է, ապա Ձեր հեռախոսը ընկնում է


Մեր ընկերությունը թող հավերժ մնա, սիրո երջանկության գագաթ բարձրանա ու ինչպես հայոց սրբազան գինին, որքան հնանա այնքան քաղցրանա


Բնավ ուրախ չեմ եւ ո՛չ էլ ազատ, Թեպետ ժպտում եմ մարդկանց հարազատ, Ավաղ չեմ խաղում ոչ մի սիրախաղ, Սիրտս եմ մաշում քեզանով դանդաղ:


"Իրոք որ բնությունը շա~տ խաբուսիկ է",- ասաց ոզնին` իջնելով կակտուսի վրայից:

Իմ սերը մի շենք է կիսաքանդ, Որը ճամփի եզրին է կանգնած, Լուռ նայում է անցվորներին հոգնած, Բայց նա միշտ չէր այսպես քանդված:

Քո աչքերում հայացք կա ուրիշ, Գանգուրներիդ մեջ մատների շոյանք, Շուրթերիդ՝ հետքեր հին համբույների, Մատիդ՝ մատանուց մնացած օղակ: Ու կա սրտումդ մի դառը կսկիծ Ու կեղեքում է, տանջում անդադար Շատ բարակ թելով կախված անցյալից Հուշերով լցված մի լիքը ամբար:

Ի՞նչ կա քո սրտում, ի՞նչ ես դու զգում, Երբ թախծում ես, ու՞մ ես կարոտում, Ո՞վ է ջերմացնում քեզ, ի՜մ թանկագին, Ո՞ւմ սերն ես պահել քո փոքրիկ սրտում:

Տեղաշորը կերակրել եմ, Երեխաներին սարքել եմ, Ճաշը լվացել եմ, Մարտի 8-դ շնորհավոր: Համբուրում եմ, Այսօր ուշ եմ գալու:

Երբ դու տխրում ես ու բան կա տանջող քեզ,հիշիր,որ կա մի սիրտ,որ սիրում է քեզ:

Գիտե՞ս ինչի եմ քեզ այդքան շատ սիրում: Որովհետեւ ուրիշ ձեւ չունեմ:

Առավոտյան արթնանալով կբացես աչքերդ ու կհիշես, որ աշխարհում կա մի սիրտ, որը քեզ տենչում է:

Քեզ մոռանա՞մ: Իսկ ու՞մ հետ ես ուրախությունս ու տխրությունս կիսեմ: Ավելի լավ է ուրիշներն ինձ մոռանան, Քան ես քեզ...

Եթե դու կարծում ես, որ աշխարհը քեզ մեջքով է կանգնել, մի պահ դադար տուր ու նայիր, կարո՞ղ է դու ես աշխարհին մեջքով կանգնել:

Սիրում եմ քեզ,Սիրում այնպես,Ինչպես երբեք,Չեմ սիրել ես:

Իսկ դու գիտես, որ հեռախոսի յուրաքանչյուր կոճակը սեղմելով դու սպանում ես ավելի քան 1000 միկրոբ... Եղիր միկրոբասեր, հեռացրու մատերդ կոճակների վրայից:

Երբեմն ես մտածում եմ, թե որտեղ են իրական հրեշտակները ապրում: Միգուցե երկնքում, կամ երկրի վրա: Բայց ես հաստատ գիտեմ, որ ամենագեղեցիկ հրեշտակը հիմա կարդում է այս sms-ը:

Ձեր հաշվից 1000 դրամ փոխանցվել է Եգիպտոսի նոր բարեփոխումների ֆոնդին:

Ես երբեք չեմ մոռանում դեմքերը, բայց Ձեր պարագայում ես պատրաստ եմ բացառությու անել:

Ուշադրություն վիրուս... այն ներթափանցել է իմ հեռախոս, համարների ցուցակից ընտրել է ամենագեղեցիկ ու խելացի մարդուն ու ուղղարկել sms:

Առավոտները նախաճաշ չեմ անում, որովհետև մտածում եմ քո մասին: Ցերեկները չեմ ճաշում, որովհետև մտածում եմ քո մասին: Երեկոյան ընթրիք չեմ անում, որովհետև մտածում եմ քո մասին: Գիշերները չեմ քնում, որովհետև Ուտել եմ ուզում:

Ինչ ես նայում? SMS է եկել?

Երբ արագիլը քեզ բերել է քո ծնողների մոտ, նրանք սկզբում ծիծաղել են և ուզեցել են արագիլին վերցնել :P

Քեզ տեսնելը մի հաճույք է, իսկ չտեսնելը այլ:

Բարձրացրա գլուխդ, լավ չեմ տեսնում քեզ...
Դիպուկահար