pa4ik.com-sirum em qez, Ամեն ինչ հայերի համար - Աֆորիզմներ, statusner, aforizmner, anektdotner, ser, txur, grqer, kursayin, ashxatanq,
Երեքշաբթի, 2016-12-06, 5:52 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,

Երջանկությունը նման է արեգակի։ Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր։


Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան` դժբախտությունից։


Մարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ամբողջ հոգով որևէ բանին տրվելը։


Պարապությունը երեխաների երջանկությունն է ու ծերերի դժբախտությունը։


Ուրիշի երջանկությունը մեզ միշտ չափազանցված է երևում։


Մարդը որքան ավելի երջանիկ է, այնքան ավելի քիչ է ուշադրություն հատկացնում իր երջանկությանը։


Մեծ բախտավորություն է դժբախտություն չիմանալը։


Երջանիկ պատահականությունները սակավ են հանդիպում, իսկ դրանց օգտագործել իմացող մարդիկ` ավելի սակավ։


Եթե երբևէ` հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին։


Երջանիկ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում` կրքով։


Որքան ավելի երջանիկ է ժամանակը, այնքան այն ավելի կարճ է։


Մարդու կյանքը լի է երջանկությամբ` գլխավորապես նրա համար, որ մշտապես նա սպասում է, թե այն շուտով կլինի այդպիսին։


Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար։


Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին։


Երջանկությունն ավելի դյուրին է գտնել, քան պահպանել։


Դժբախտությունը երբեք չի ընկճի նրան, ում չի խաբել երջանկությունը։


Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնում է կողքով։


Կույր է ոչ միայն երջանկության աստվածուհին` ֆորտունան, նա հաճախ կույր է դարձնում և նրանց, ում երջանկացնում է։


Բարձրագույն է լինում միայն այն երանությունը, որը հառնել է հուսահատության ծայրագության խորքերից։


Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին։


Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել։


Ուրախությունն ընդունակ է ստորություններ գործելու, դժբախտությունը` երբեք։


Ուրախ մարդուն ողջ աշխարհն ուրախ է երևում։


Վարդի փշերից գանգատվելու փոխարեն ես ուրախանում եմ, որ փշերի մեջ վարդ է աճում։


Ուրախությունը մարդուն դյուրահաղորդ է դարձնում, դժբախտությունը ստիպում է նրան խորասուզվել ինքն իր մեջ։


Նա, ով ուրախ է, և նա, ով թախծում է, իրար չեն հանդուրժում։


Գովեստը հաճելի է լսել գովեստի արժանի մարդկանց շուրթերից։

 

Ուրախության ամենապայծառ բռնկումները մեր մեջ սովորաբար առաջանում են անսպասելի կայծից։


Եթե մենք բավարարվեինք գտածով, մենք երբեք էլ ոչինչ չէինք գտնի։


Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի։

 

Ծնողների ու երեխաների հարաբերությունները նույնքան դժվարին են ու նույնքան դրամատիկ, որքան սիրող մարդկանց հարաբերությունները։

 

Մինչև քսանհինգ տարեկանը զավակները սիրում են իրենց ծնողներին, քսանհինգ տարեկանում` դատապարտում են նրանց, այնուհետև` ներում են նրանց։


Ծնողներին վերաբերվիր ճիշտ այնպես, ինչպես դու կցանկանայիր, որ քո զավակները քեզ վերաբերվեին։

 

Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր հատուկ ունակությունը։ Չկա առավել անմիտ բան, քան նրանց այդ ունակությունը մերով փոխարինելու փորձը։


Մի հայելին ավելի կարևոր է նախնիների դիմանկարների մի ամբողջ պատկերասրահից։


Աղքատ ազգականը միշտ հեռու ազգական է։

1-30, 31-60