Հինգշաբթի, 2024-03-28, 9:48 PM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Անհավասարության վատագույն ձևը անհավասար բաները հավասարեցնելն է:

Ովքեր գիտեն` անում են, ովքեր հասկանում են` սովորեցնում են:

Ուսման արմատները դառն են, պտուղը` քաղցր:

Կյանքը վարդի նման է. նրա յուրաքանչյուր թերթը պատրանք է, իսկ փուշն` իրականություն:

Մենք մեզ զրկում ենք հանգստից, հանգիստ ձեռք բերելու համար և պատերազմում ենք, խաղախության մեջ ապրելու համար:

Ամոթ է, եթե չես կարողանում պաշտպանվել ձեռքով, կրկնակի ամոթ, եթե չես կարողանում պաշտպանվել խոսքով:

Չի կարելի հավասար բաժանել անհավասարների միջև:

Մենք այն բանի համար չենք դատողություններ անում, որ իմանանք, թե ինչ է առաքինությունը, այլ նրա համար, որ դառնանք լավ մարդիկ:

Առաքինության մասին լավ դատողություններ անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի, իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի: