Շաբաթ, 2024-04-27, 6:11 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,
Պուտին. Դի Կապրիոն իսկական մուժիկ է

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Լեոնարդո դի Կապրիոն ժամանել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կազմակերպած «վագրային» կոնֆերանսին: Այն նվիրած է ողջ աշխարհում ոչնչացման եզրին կանգնած վագրերի խնդիրներին` ունի բնապահպանական բնույթ:
Պուտինն ու դի Կապրիոն մինչև կոնֆերանսն առանձնազրույց են ունեցել: Դի Կապրիոն վարչապետին պատմել է, որ իր պապիկն ու տատիկն ազգությամբ ռուս են եղել:
«Ես միշտ երազում էի, որ իմ տատիկը տեսնի Պետերբուրգը: Ցավոք, նա երկու տարի առաջ մահացավ: Նա և իմ պապիկը ռուս էին` Սմիրնով ազգանունով»,-նշել է դերասանը:
Իր հերթին Պուտինը կոնֆերանսի ժամանակ պատմել է, որ ԱՄՆ-ից Ռուսաստան թռչող դի Կապրիոյի ինքնաթիռի շարժիչն օդում սկսել է այրվել և օդաչուները մի կերպ են կարողացել վայրէջք կատարել Հելսինկիում:
«Լեոարդոն, սակայն, չի վհատվել. նա անմիջապես նստել է այլ ինքնաթիռ և ժամանել Պետերբուրգ: Հիմա էլ վագրերի փրկության համար մեկ միլիոն դոլար է նվիրաբերել: Ռուսաստանում նրա նմաններին «իսկական մուժիկ են անվանում»,-ասել է ՌԴ վարչապետը:
Վերադառնալ Հյատնի դեմքր

Կիսվեք ընկերների հետ

0