4:09 PM Ինքնասպանություն 2 Հոգեբանություն inqnaspanutyun erjankutyun chaprel txur animast kyanq | |
Ինքնասպանություն "Թերևս չկա մի մտածող մարդ, ով իր կյանքում երբևէ մտածած չլինի ինքնասպանության մասին ”: "Զգում էի և’ տագնապ, և’ հույս, և’ աներևակայելի խաղաղություն, աներևակայելի հանգստություն, որ շուտով այս ամենը կվերջանա, նաև վախ, որ այս ամենը էլ չի լինի”,-ասում էինքնասպանության 3 փորձ կատարած 20-ամյա Գայանեն (անունը փոխած է): Պաշտոնական վիճակագրությամբ` ամեն տարի ինքնասպան է լինում 1 միլիոն մարդ, այդ թվում` 280.000 չինացի, 60.000 ռուս, 30.000 ամերիկացի, 20.000 ֆրանսիացի: " Ինքնասպանության հիմքում ընկած է անձի կոնֆլիկտը արտաքին աշխարհի հետ: Տեղի է ունենում իրականության և այդ մարդու արժեքային համակարգի բախում, որը մեծ է իր էներգետիկայով: Այն սովորական կոնֆլիկտ չէ. այդ ժամանակ մարդու մոտ շատ բարդ պրոցեսներ են ընթանում, և ինչպես ցանկացած կոնֆլիկտից, այդ կոնֆլիկտից պետք է լուծում գտնել. անձի առանձնահատկությունների հիման վրա անձը որոշում է կայացնում. ինքնասպանությունը այս կոնֆլիկտից դուրս գալու որոշման տարբերակներից մեկն է”,-ասում էհոգեբան Դավիթ Ամիրյանը: Ավարտված ինքնասպանությունների թիվը տղամարդկանց շրջանում միջինը 4 անգամ ավելի է, քան կանանցը: Տարիքի հետ` 65-85 տարեկանում, այս հարաբերակցությունը մեծանում է 6-9 անգամ: Մյուս կողմից կանայք 4 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության դիմում, բայց ընտրում են ավելի մեղմ տարբերակներ, որոնք հազվադեպ են բերում մահվան: Վերջին տասնամյակին երիտասարդների շրջանում ինքնասպանությունների թիվը 3 անգամ ավելացել է: Ամեն տարի 15-19 տարեկան յուրաքանչյուր 20-րդ դեռահաս ինքնասպանության փորձ է անում: Ռուսաստանը դեռահասների ինքնասպանության քանակով առաջին տեղում է: " Պատճառները շատ էին, ամեն ինչ հավաքվել էր: Հիմա ,երբ հետ եմ նայում, թվում է, թե դրանք դիմակայելի դժվարություններ էին: Այստեղ քեզ ինչ-որ բան չի հաջողվում, դու քեզ սպանում ես, ու թվում է` լուծումը գտնում ես: Բայց ոչ մի ապացույց չկա, որ այնտեղ կունենաս ինչ-որ բան փոխելու հնարավորություն”,-ասում է Գայանեն: " Հաճախ մարդիկ չգիտեն, որ ինքնասպանությունը մեղք մըն է: Մարդիկ կան, որ կըսեն` իմկյանքս է, ինչն է մեղքը, ես ուրիշին չեմ վնասել: Չէ’, մեղք է այն, որովհետև կյանքը մերը չէ, կյանքը Ատծո նվերն է մեզի: Ինքնասպանությունը սպանությունների մեջ ամենամեծ մեղքն է, և եկեղեցին չի կատարում հուղարկավորությունը մեկի, ով ինքնասպան եղած է: Մարդ եթե զղջա իր մեղքին համար, մենք կդավանենք, որ Աստված կներե իր անկեղծ զղջումին համար: Ինքնասպանի թաղումը չեն կատարեր հենց այն բանի համար, որ ինքնասպանը իր մեղքին մեջը կմեռնի”,-ասում է Տեր Տաճատ քահանա Դավիդյանը: Գոյություն ունեն էթնիկ խմբեր, որոնք հակված են ինքնասպանության. օրինակ ուգրոֆիննական խումբը: Ուդմուրտիայում, Հունգարիայում և Ֆինլանդիայում շատ բարձր է նության ինքնասպամակարդակը: " 25 քնաբեր դեղահաբ, դրան գումարած տաք լոգանք: Մտածում էի, որ կքնեմ ու թոքերիս մեջ ջուր կլցվի, երկակի ապահովագրություն, որ կմահանամ: Զգացողություն էր, որ այլևս ոչինչ քեզ չի ենթարկվում, ձեռքերդ, ոտքերդ քոնը չեն, դու նույնիսկ ի վիճակի չես աչքերդ բացելու, նույնիսկ ի վիճակի չես ինչ-որ կերպ արձագանքելու արտաքին աշխարհին: " Ինքնասպանության փորձից հետո նրանք շատ մեծ կարիք ունեն մասնագետի օժանդակության, հոգեբանի կամ նյարդաբանի հսկողության. շատ կարևոր է ցույց տալ նրանց իրենց խնդիրների լուծման այլընտրանքային ճանապարհը: Եթե ցույց տաս, և իրենք փորձեն դա, երկրորդ անգամ չեն գործի ինքնասապանություն: Իսկ եթե որոշ ժամանակ հետո նրանք չեն գտնում այդ ճանապարհը, կրկնելու վտանգը շատ մեծ է”-ասում է հոգեբանը: Ինքնասպանության ամենաբարձր ցուցանիշը թմրամոլների, հաշմանդամ մարդկանց, հոգեկան հիվանդների, ինչպես նաև քրոնիկ հարբեցողների մոտ է: Բոլոր ավարտված ինքնասպանությունների 1/3-ը և ինքնասպանության բոլոր փորձերի ¼-ը կատարում են հարբեցողները: " Հիշում եմ, երբ դուռը թակեցին, ու ես չարձագանքեցի, անհանգստացան. բա որ հանկարծ չբացեին, միգուցե չբացեին, միգուցե չլինեի: Բայց ես ուրախ եմ, որ այդ օրը բացեցին , և ուրախ եմ, որ իմ ցանկությունը չիրականցավ: Հ.Գ. Ըստ կանխատեսումների` 2020 թվականին ինքնասպան կլինի մեկ ու կես միլիոն մարդ: Վերադառնալ Հոգեբանություն | |
|
Total comments: 0 | |