3:15 PM Լավագույնը | |
Լավագույնը Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ, Փակ աչքերովն է: Իսկ լավագույնը երազանքների` Բաց աչքերովը: Լավագույն երգը Բաց պատուհանից – հեռվից լսածն է: Լավագույն խոսքը Լռության խորքում լռին ասածն է: Լավագույն ազգը այն է, երևի , Որ չի կամանեում հսկա կայսրություն: Լավագույն հավատն այն է, որ երբեք Չի դառնում կրոն: Լավագույն դիմակն այն է, անակասկած, Որ կոչվում է դեմք: Լավագույն դերը` Վատ խաղացվածը: Լավագույն սերը ` Կիսա~տ թողածը: Լավագույն տանջված ու տառապածը Վարդն է<երգերու>: Լավագույն կապիկն աշխարհում <Էլի~> Մարդն է երևի: Լավագույն մարդն էլ <ոչ մի երևի> Ներեցեք... ես եմ...
| |
|
Total comments: 0 | |