Երեքշաբթի, 2024-03-19, 11:57 AM
Բարև, բարի գալուստ մեր մոլորակ,

Ըստ իմաստի  (314)

Կյանք (26)             Ծնողներ և երեխաներ (7)        Երջանկույուն  (33)


Սեր (50)               Մարդիկ (54)                      Կին և Տղամարդ (12)

Ընկերներ (39)         Գեղեցկություն (20)               Ամուսնություն (9)

Իմաստություն (24)   Ժամանակ (15)                    Սխալներ (17)


Սեր

Մեծ կրքերը նույնքան հազվադեպ են, որքան արվեստի գլուխգործոցները։
Բալզակ 

Հիացմունք ապրելու անընդունակությունը միջակության նշան է։
Բալզակ

 

Զայրույթը մերկապարանոց ու ակնթարթային ատելությունն է, ատելությունը` զսպված ու մշտական զայրույթը։
Դյուկլո

 

Մենք եռում ենք տարբեր ջերմաստիճաններում։
Էմերսոն

 

Կիրքը վատ կարգավորիչ է, սակայն` հզոր զսպանակ։
Էմերսոն

 

Եթե մենք կարողանում ենք դիմակայել մեր կրքերին, ապա սովորաբար ոչ թե նրա համար, որ մենք ուժեղ ենք, այլ նրա, որ դրանք թույլ են։
Լառոշֆուկո

 

Լցված սիրտը չի կարող կշռադատել բառերը։
Լեսինգ

 

Վրդովվելու ընդունակությունը յուրաքանչյուր ազնիվ մարդու զինավառության կարևորագույն մասն է։
Լոուել

 

Սրտի հանգստության համար լավագույն միջոցը մտքի աշխատանքն է։
Լևիս

 

Մենք չգիտենք այն կրքերի լեզուն, որոնցով չենք ապրում։
Հելվեցիուս

 

Կրքով համակված մարդը շուտով դառնում է անզգույշ։
Մորուա

 

Կրքից բարձր կանգնած է իսկական զգացմունքը։
Մորուա

 

Միայն խանդավառ հոգիներն են կարողանում պայքարել ու հաղթել։ Բոլոր մեծ ջանքերը, բոլոր վեհ գործերը պատկանում են նրանց։ Սառը դատողությունը ոչ մի գեղեցիկ բան երբեք չի կատարել։
Ժան Ժակ Ռուսո

 

Նրանք, ովքեր սիրում են` կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։
Բալզակ

 

Սիրահարվածները նման են լուսնոտներին, նրանք տեսնում են ոչ միայն աչքերով, այլև ամբողջ մարմնով։
Բարբե դե Օրևիլյի

 

Ե'վ սիրել, և' իմաստուն լինել` անհնարին է։
Բեկոն

 

Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։
Բյուսի Ռաբյուտեն

 

Ով գրում է սիրո մասին վսեմ և մաքուր, արյան մեջ նա հուզումներ չի հարուցում։
Բուալո

 

Սիրո սափորից մի քանի ումպով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները։
Գյոթե

 

Սիրել` նշանակում է դադարել համեմատել։
Գրասե

 

Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի։
Դիդրո

 

Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար։
Ժերալդի

 

Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է։
Ժերֆո

 

Սիրո մեջ ինքնասիրությունը նման է անձնական շահախնդրությանը ընկերության մեջ։
Ժորժ Սանդ

 

Այն մարդը, ում զգացմունքները մի քիչ մաշվել են, ավելի շատ ձգտում է դուր գալ, քան սիրել։
Ժորժ Սանդ

 

Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։
Լաբրյուեր

 

Սիրել` նշանակում է ապրել սրտով։
Լակորդեր

 

Սիրող մարդու զայրույթը կարճատև է։
Մենանդրոս

 

Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։
Մենքեն

 

1-30, 31-50